Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

7 փաստ գորգերի մասին․ ինչպես ընտրել որակյալ գորգ

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
12:16, երեքշաբթի, 30 նոյեմբերի, 2021 թ.
7 փաստ գորգերի մասին․ ինչպես ընտրել որակյալ գորգ

Չնայած գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն, գորգերը մինչ օրս էլ մնում են տան ամենասիրելի պարագաներ։ Ժամանակի ընթացքում գորգերը կատարել են տարբեր դերեր՝ ցրտից պաշտպանվելու, սենյակում ձայների խլացման կամ տաքացման համար։ Եկեք աչքի անցկացնեք մի քանի հետաքրքիր փաստեր գորգերի ու գորգագործության պատմության ու կիրառության մասին։

1․ Աշխարհում ամենահին գորգը, որը մինչ օրս պահպանվել է, հայտնաբերել են Սիբիրում։ Գորգը ունի 2000 տարվա պատմություն և ստացել է պազիրիկյան գորգ անվանումը։ Այն կարող եք գտնել Էրմիտաժում։ Հետաքրքիրն այն է, որ հնէաբանները, ուսումնասիրելով այս 2000-ամյա գորգը, բացահայտել են՝ տասնամյակներ շարունակ գորգագործության եղանակը երբեք չի փոխվել։
    
    

2․ Փոշեկուլը առաջին անգամ հայտնագործվել է 1800-ական թթ․-ներին, և հանրությունը հրաժարվում էր հավատալ՝ մեղադրելով գյուտարարներին խաբեբայության մեջ՝ անհնարին համարելով այն փաստը, որ իրենց սիրելի գորգերը մեծ քանակությամբ փոշի են կլանում։ Այսօր մենք խորհուրդ ենք տալիս շաբաթական մեկ անգամ մաքրել գորգը փափուկ սողնակներով փոշեկուլով, իսկ տարվա կտրվածքով 1-2 անգամ տանել գորգը չոր քիմմաքրման։ Գորգերը ունակ են կուտակել փոշին մանրաթելերի խորքերում ու հետո դրանք արտածել օդ, այս պատճառով էլ խրախոսվում է պարբերաբար մաքրումը։
    
    
    

3․ Ամենահայտնի ու ամենաշքեղ տեսք հաղորդող նյութերը գորգագագործության մեջ դեռևս մնում են բուրդն ու ակրիլը։ Պարզվում է՝ բրդյա գորգերը ունակ են ավելացնել իրենց քաշը 3 անգամ՝ օդից ներքաշելով խոնավությունը։ Զարմանալի է, բայց գործվածքը ընդհանրապես խոնավ տեսք չի ունենում, այլ փոխանցում է խոնավությունը դեպի օդ։ Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս բրդյա գորգերը շինություններում մաքրել էլեկտրական տաքացուցիչներով։


    

4․ Այսօր գորգագործության մեջ լայնորեն կիրառվում են պոլիպրոպիլենն ու պոլիէսթերը, որոնք արհեստական մանրաթելեր են։ Պոլիպրոպիլենը ավելի ջրակայուն է, քան պոլիէսթերը, քանի որ այն չի կլանում հեղուկը։ Պոլիպրոպիլենից գործվածքները արագ են չորանում ու պահպանում ջերմությունը։ Այն երկու էական առանձնահատկույունները, որոնք իրոք տարբերակում են պոլիէսթերը պոլիպրոպիլենից, վերաբերում են մանրաթելի շնչելիությանն ու հեշտ լվացվելուն։ Ի գիտություն՝ պոլիէսթերից ու պոլիպրոպիլենից գորգերը արագ չեն մաշվում և չեն գունազրկվում։


     5․ Մետաքսե գորգերի մշակումը բավականին բարդ գործընթաց է, դրանք դիմացկուն չեն մեծ անցուդարձ ունեցող սենյակների համար։ Լավագույն տարբերակը օգտագործել մետաքսե գործվածքով գորգերը որպես դեկոր։ Եթե փնտրում եք ավելի գործնական տարբերակ ձեր հյուրասենյակների կամ ճաշասենյակների համար, բայց միևնույն ժամանակ սիրում եք մետաքսի տեսքը, առաջարկում ենք ձեռք բերել վիսկոզից կամ արհեստական մետաքսից գորգեր։ Դրանք ավելի դիմացկուն են մեծ անցուդարձ ունեցող սենյակներում ու տեսքով չեն զիջում բնականին։
    
    
    

6․Խտությունը խոսում է գորգի որակի ու երկարակեցության մասին։ Գորգի երկարակեցությունն ապահովող գործոններից մեկը ոչ թե քաշն է, այլ՝ գործվածքի խտությունը: Ձեռագործ գորգերում խտությունը չափվում է մեկ քառակուսի մետրում շարքերի քանակով, իսկ մեքենայով գործված գորգերում՝ կետերով: Լավ ցուցանիշ է մեկ քմ վրա կես միլիոն և ավելի կետ խտությունը:

Ըստ խտության՝ գորգերը լինում են երեք տեսակի՝


    
  • Հանգուցային
  • Կարճ մանրաթելերով,
  • Երկար մանրաթելերով։
        
        

    Հանգույցային գորգերի գործվածքը բառից բուն իմաստով ներկայացնում է հանգույց։ Սրանք սովորաբար պատրաստված են լինում բրդից, օլեֆինից ու նիլոնից։ Հանգույցային գորգերը շատ դիմացկուն են մեծ անցուդարձ ունեցող սենյակներում։ Հենց այս պատճառով էլ հանգույցային գորգերը հոյակապ ընտրություն են միջանցքների, խոհանոցի կամ աստիճանների համար։
        
        

    Կարճ մանրաթելերով գորգերը ամենամեծ համբավ վայելողներն են։ Հյուսելիս մանրաթելերը բավականին կարճ են կտրվում, այստեղից էլ հենց անվանումն է ծագել։ Հիմնականում այս գորգերը պատրաստվում են պոլիէսթերից, պոլիպրոպիլենից ու բրդից։ Սրանք փոքր-ինչ դժվար է մաքրել-լվանալ, բայց տեքստուրան փափուկ է։ Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս օգտագործել կարճ մանրաթելերով գորգերին գլխավոր սենյակներում՝ հյուրասենյակներում, ննջասենյակներում, ճաշասենյակներում։

        
    Երկար մանրաթելերով գորգերը առաջանահերթ կշլացնեն իրենց էսթետիկ գրավչությամբ ու առաջին հայացքից էլ արդեն ակնհայտ փափուկ տեքստուրայով։ Սրանք բարձր խտությամբ գորգեր են, որոնք բավականին հաճելի զգացողություններ են արթնացնում հպվելիս։ Երկար մանրաթելերի պատճառով մի փոքր դժվարանում է սրանց մաքրելը, այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս օգտագործել դրանց քիչ անցուդարձ ունեցող սենյակներում, օրինակ՝ ննջասենյակներում։

    Նման գորգեր կարող եք ձեռք բերել մեր Boho, Toscana, Creative, Gala, Dream ու Pleasure հավաքածուներից։


         Մեկնաբանություններում նշեք՝ինչ գորգեր եք նախընտրում դուք ձեր տան համար։

Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2354 | 0 | 0
Facebook