Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մահը կարող է դարանակալել նույնիսկ քաղաքացիական հաշտության ձգտողին

12:30, երկուշաբթի, 22 նոյեմբերի, 2021 թ.
Մահը կարող է դարանակալել նույնիսկ քաղաքացիական հաշտության ձգտողին

1989 թվականի նոյեմբերի 22-ին ահաբեկիչների իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանի Նախագահ Ռենե Անի Մուավադը:

Նա ակտիվ կողմնակիցն է եղել 1975 թվականից ի վեր շարունակվող քաղաքացիական պատերազմի դադարեցման: Քրիստոնյաների ու մուսուլմանների միջև մղվող այդ պատերազմին ժամանակ առ ժամանակ միջամտել են Իսրայելի, Սիրիայի զորքերն ու պաղեստինցի ռազմիկները:

«Չի կարող լինել որևէ երկիր և այդ երկրի արժանանապատվություն առանց այդ երկրի մարդկանց միասնության, չի կարող լինել որևէ միասնություն առանց համաձայնության, չի կարող լինել որևէ համաձայնություն առանց հաշտության և չի կարող լինել ինչ որ մի հաշտություն առանց ներման ու փոխզիջման»:

Մուավադի այս բանաձևումը, որ քաղաքացիական հաշտության նշանաբան էր դարձել այդ ժամանակ, անզիջումության կողմնակիցների սրտով չի եղել, և նրանք կայացրել են նրա մահավճիռը: Երկրի նախագահ ընտրվելուց 17 օր անց, երբ Մուավադն Արևմտյան Բեյրութում Լիբանանի անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնակատարությունից վերադարձել է իր նստավայր, ճանապարհին նրան սպասարկող մեքենան պայթեցվել է: 64-ամյա նախագահից բացի զոհվել է ևս 23 մարդ: Փորձագետները պարզել են, որ ռումբի մեջ եղել է 250 կիլոգրամ տրոտիլ: Մարդասպանները չեն հայտնաբերվել, քանի որ զինված բախումների պայմաններում հետաքննություն անցկացնելն անհնարին է եղել: Բայց վերլուծաբանները և Մուավադի ազգականներն համոզված են, որ նախագահին սպանությունը Սիրիայի հատուկ ծառայություններն են կազմակերպել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1381 | 0 | 0
Facebook