Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկել է «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Աննա Վանյան
Հեղինակ`
Աննա Վանյան
22:03, շաբաթ, 20 նոյեմբերի, 2021 թ.
Մեկնարկել է «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը

Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից անցկացվող «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։ Մրցույթին կարող են դիմել ԱՊՀ երկրների ուսուցիչները՝ ներկայացնելով լավագույն մանկավարժական գաղափարները և հմտությունները։ Ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնում են բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը և FLY լեզվի դպրոցի հիմնադիր Բորիս Ֆոկինը։

Միջազգային մրցույթին կարող են հայտ ներկայացնել, թե՛ դպրոցների և ուսումնական կենտրոնների ուսուցիչները, թե՛ անհատ ուսուցիչները, ովքեր դասավանդում են ռուսաց լեզուն և՛ դասական մեթոդներով, և՛ նորարարական կրթական տեխնոլոգիաների ու իրենց մեթոդական մշակումների կիրառմամբ։

Ռուսաց լեզվի միջազգային մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջինը նամակագրությունն է և երկրորդը՝ անմիջական մասնակցությունը։ Նամակագրության փուլում մասնակիցը կարող է մրցույթին ներկայացնել մինչև երեք օրիգինալ նախագիծ՝ ռուսաց լեզվի ուսուցման համատեքստում։

Ցանկացողները կարող են գրանցվել նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ հետևյալ հղմամբ՝ http://noborder-school.online/

Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 14-ին, իսկ եզրափակիչ փուլի մասնակիցները կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու դեկտեմբերի 22-24-ը կայանալիք երկրորդ փուլին։ Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ կհրապարակվեն արդեն հաղթողների անունները։

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա անհատական վկայական, պարգև, հաղթողները՝ անհատականացված դիպլոմներ և մրցույթի պաշտոնական էլեկտրոնային հավաքածուում հրապարակվելու իրավունք։ Հաղթողները կստանան նաև 50 000 ռուսական ռուբլի դրամական պարգեւ։

«Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի նպատակն է օգնել բարելավել դասավանդման որակը և ամրապնդել մասնագիտական կապերը տարբեր երկրների ուսուցիչների միջև, ովքեր մասնագիտացած են ռուսաց լեզվի ուսուցման մեջ:

«Դպրոց առանց սահմանների» մանկավարժական գաղափարների և հմտությունների միջազգային մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում http://noborder-school.online/:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1841 | 0 | 0
Facebook