Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Երանի Ձեզ, որ տեսնում եք լույսը

10:01, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Երանի Ձեզ, որ տեսնում եք լույսը
    
Երանի Ձեզ, որ տեսնում եք լույսը,
Խելակորույս, խելակորույս աշխարհ,
Ի դերև է պարապ ժամի հույսը,
Մահից հետո՝ հաղորդության նշխար։
Ի՞նչ է, կասե՞ք, տնօրհնեքի գյուտը,
Նկատով եք այս մարմինս կնքել,
Խաբուսիկ է, թե չեք սիրում սուտը,
Ջանահնա՞ր, թե՞ իզուր եք տքնել։
Սաջի վրա ընդեղեն եք բովում,
Որ մտքերիս տեղակ ծղծա՞մ անեք,
Ինձ պարսավե՞ք, չասե՞մ ՝զուր եք «գովում»,
Եվ չսիրեք, որ ակամա չատեք։
Կույրի համար ինչ մի բացառություն,
Մինչև գետին թե կեռացած մնա,
Քաղցր վերհուշ և հաճելի մի թույն
Ինձ հուշում են՝ արտոնություն չկա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1963 | 0 | 0
Facebook