Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երանի լույսին

09:42, երկուշաբթի, 15 նոյեմբերի, 2021 թ.
Երանի լույսին
    

     Այսօր տաղիս համար հոգի տվող չկա,
Վերացական միայն սիրո հույզս մնաց,
Ստվերներում՝ նշույլ, և իմ շողքից առկախ
Սեր չմնաց, ավաղ, այս աշխարհում մթնած։
Սրտիս կծկումներով ցավից դեպի թողանք,
Քանի՞ պիտի այսպես պահմտոցի խաղանք,
Այս կծիկը կարծես մի ծայր ունի թաքուն,
Կաթնածիրում դալուկ, ի՜նչ աղոտ ու սահուն։
Մութը վրա բեր, լույսի երանին
Տասներկու օր է, մինչև կիրակի,
Արմաղան աղջիկ, ինձ՝ եռաժանի,
Փշրելուց հետո․․․ կյա՞նք, թե՞ ապակի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1486 | 0 | 0
Facebook