Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պարը համընթաց քայլում է հայկական մշակույթի հետ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
13:01, երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Պարը համընթաց քայլում է հայկական մշակույթի հետ

19.10.2021/Arthur Ebrahimi/Նիդ.օրագիր

De Armeense (volks) dansen in Nederland

Պարը համընթաց քայլում է հայկական մշակույթի հետ: Շատերը հաճույքով պարում են ամեն ուրախ առիթի` հարսանիքներին, երեկույթներին, մշակութային միջոցառումներին և այլն: Բայց այն, ինչ ոչ բոլորը գիտեն, այն է, որ հայկական ժողովրդական պարերից շատերն ունեն ավելի խորն իմաստ ու խորքային պատմություն: Այս հոդվածում հեղինակը պատմում է պարուսույց Վարդան Մանուկյանի մասին, ով պարապում է Նիդերլանդների չորս տարբեր վայրերում ՝ Ուտրեխտում, Զվոլեում, Ալմելոյում և Դեն Բոսում իր հավաքագրած համույթների հետ:

Վարդան Մանուկյանը պարել սկսել է դեռ Հայաստանում: Այնտեղ նա պարի դասերի էր գնում «նոր մարդկանց ճանաչելու համար», բայց պարը նրան այնքան դուր եկավ, որ նրան ամեն օր կարելի էր գտնել տարբեր պարային խմբերում և պարային միջոցառումներում: Նիդեռլանդներում բնակվելուց հետո, նա շատ կարոտեց պարը: Ըստ հոդվածագրի` Վարդան Մանուկյանը շատ ուրախ և հպարտ է հայտարարելու, որ իրենք վերջերս դարձել են UNESCO-ի ՝ մշակույթի միջազգային կազմակերպության անդամ: Սա դռներ է բացում միջազգային շփումների և ներկայացումների համար, որտեղ նրանք կներկայացնեն Հայկական պարը: Դա մեծ քայլ է ճիշտ ուղղությամբ, և նրանք անհամբերությամբ սպասում են, թե ինչ կբերի ապագան:
     Dans gaat hand in hand met de Armeense cultuur. Velen genieten van dansen op bruiloften, feestjes en andere gelegenheden. Maar wat niet iedereen weet, is dat veel van de Armeense volksdansen...
     Հոդվածն ամբողջությամբ` նիդերլանդերեն մեր կայքերում.
     https://www.nidoragir.com/2021/10/de-armeense-volksdansen-in-nederland.html
    
     https://niderlandakan.livejournal.com/509741.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2742 | 0 | 0
Facebook