Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զբոսայգին՝ վարչապետների սպանության հարմար վա՞յր

18:13, շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ.
Զբոսայգին՝ վարչապետների սպանության հարմար վա՞յր

1951 թվականի հոկտեմբերի 16-ին սպանվել է Պակիստանի առաջին վարչապետ Լիակատ Ալի Խանը:

Նա մեծ դեր է խաղացել բրիտանական գաղութատիրությունից հետո Պակիստանի անկախության միջազգային ճանաչման գործում և իր երկրում արժանացել է «ազգի հայր» ոչ պաշտոնական տիտղոսին:

Ալի Խանը կարողացել է էականորեն նպաստել Հնդկաստանի և Պակիստանի միջև ընթացող պատերազմի դադարեցմանը: Նա ԱՄՆ-ի հետ իր երկրի համար շահավետ պայմանագիր է կնքել, լավ հարաբերություններ է հաստատել Արևմուտքի հետ, և դա արել է այնպես հմտորեն, որ երկրի ներսում գործող իսլամիստական կազմակերպությունների առաջնորդներն աջակցել են նրան:

55-ամյա վարչապետը սպանվել է Ռավալպինդի քաղաքի զբոսայգում կազմակերպված հանրահավաքում ելույթ ունենալու ժամանակ: Նրան սպանողը՝ ծագումով աֆղանստանցի, երկու գնդակ է արձակել, որոնք խոցել են վարչապետի կուրծքը: Ալի Խանի թիկնապահներն ահաբեկչին տեղում գնդակահարել են:

Հետաքննությունը չի կարողացել պարզել սպանության դրդապատճառը, չի կարողացել բացահայտել պատվիրատուներին:

Հիշյալ քաղաքի նույն զբոսայգում 2007 թվականի դեկտեմբերի 27-ին, իր համակիրների կազմակերպած հանրահավաքի մասնակիցների առջև ելույթ ունենալիս, սպանվել է նաև Պակիստանի կին վարչապետ Բենազիր Բհուտոն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1398 | 0 | 0
Facebook