Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գիտե՞ս այժմ ինչքան մամաներ կան, որ երազում են, իրենց երեխաները թեկուզ այս վիճակում տուն դառնան»

19:27, չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ.
«Գիտե՞ս այժմ ինչքան մամաներ կան, որ երազում են, իրենց երեխաները թեկուզ այս վիճակում տուն դառնան»
    
«Բժի՛շկ ջան, հանկարծ դուխդ չկորցնե՛ս, չհուսահատվե՛ս լավ է լինելու, մենք հաղթելու ենք, եթե նույնիսկ 0, 1% շանս կա փրկելու՝ փրկե՛ք» ։
Սպա, բժշկական ծառայության լեյտենանտ՝ Արկադիկ Լևոնի Պետրոսյանը պատմեց՝ պատերազմի օրերին բժիշկների կատարած աշխատանքի, պատերազմի հուզիչ դրվագների, ինչպես նաև տարբեր մեդալներով պարգևատրվելու մասին։

     ինչո՞վ էր տարբերվում ձեր ծառայությունը խաղաղ և ռազմական դրության պայմաններում։

     -Խաղաղ պայմանների ծառայությունը նախապատրաստությունն է պատերազմի։ Հայոց բանակը մոտ երեսուն տարի խաղաղ պայմաններում ծառայել է այս քառասունչորս օրվա համար, որ այդ օրերին կարողանա իրեն ճիշտ դրսևորել, հայկական պետական շահը պաշտպանել։ Խաղաղ պայմաններում մենք՝ բժիշկներս, զբաղվել ենք պլանային հիվանդներով։ Հոգեբանական տրավմաները, վնասվածքները այդ մակարդակի չի եղել, ինչքան պատերազմի ընթացքում։ Խաղաղ պայմաններում դա ուղղակի աշխատանք է. «մեկի ոտքն է ցավում, մեկի գլուխը դեղորայքով բուժում ես» ։ Երբ սկսում է պատերազմը այդ ամենը արդեն այլ հասկացողություն է։ Դու տեսնում ես վիավորումների մեծ քանակ, նահանջներ, տարածքների զիջումներ. Այս ամենը բերում է հոգեբանական մեծ փոփոխության։ Աշխատանքի ինտենսիվությունն է փոխվում՝ անվերադարձ, անդառնալի կորուստներ ես ունենում, այդ ամենը ազգային տրավմա է։

     Ինչպիսի՞ զգացողություններ եք ունեցել։ Պատահել է դեպք, որ չկարողանաք կողմնորոշվել ձեր գործողություններում։

     -Յուրաքանչյուրս էլ զգացել ենք խորը ցավ։ Մեր տղաների, քաղաքացիների ցավը տեսնելով՝ համայն մարդկությունը դա է զգացել, բայց որպես բժիշկ՝ առաջնագծում գտնվելիս ցավդ ավելի է խորանում, չէ՞ որ ականատես ես լինում դաժան երևույթների։ Երբ տեսնում ես այդքան վիավորումներ ստացած զինծառայողների՝ ավելի մեծ ուժով ու ամուր կամքով ես ուզում օգնել։
Գործղություններում չկողմնորոշվելու խնդիր չի եղել։ Մեր խաղաղ պայմանների ծառայությունը նպաստել է նախապատրաստվել պատերազմին. Մենք արդեն մեր քայլերը գիտեինք։ Առաջի հերթին մենք մեր հիվանդներին դասավորել ենք ըստ ծանրության աստիճանի, առաջնային բուժօգնություն ենք ցույց տվել. Չկողմնորոշվելու խնդիր չի եղել։ Այս պատերազմի առանձնահատկությունն այն էր, որ օգտագործվում էր նորագույն տեխնոլոգիանեի զենք, և բնականաբար վնասվածքների առանձնահատկությունն այլ էր։ Ի տարբերություն անցած պատերազմների՝ այս դեպքում վնասվածքները զուգակցված էին, այսինքն չկար մեկը, որի մոտ կլիներ միայն մի հատվածի՝ վերջույթի վնասվածք։ Վնասվածքները լինում էին զուգակցված՝ տարբեր օրգան-համակարգերի վնասվածքներ։ Այստեղ շատ կարևոր էր թիմային մոտեցումը, մասնագետների համախմբված՝ ճիշտ աշխատանքը, որպեսզի հիվանդին մաքսիմալ օգնություն կարողանայինք ցույց տալ։ Առաջի հերթին մեր խնդիրն էր հիվանդի կյանքը փրկել, արյունահոսության դադարեցում, հիվանդին տեղափոխել հաջորդ էտապ՝ ավելի հանգիստ, անվտանգ պայմաններում բուժօգնություն ստանալու համար։

     Կպատմեք այնպիսի դեպք, որը մեծ ազդեցություն է թողել ձեզ վրա։

     -Բազմաթիվ դեպքեր կա, որ շատ մեծ ազդեցություն են թողել ինձ վրա, բայց կա մի դեպք, որը յուրահատուկ ձևով առանձնացել է իմ համար։
Իջևան քաղաքից Ավետիսյանների ընտանիք կար։ Հայրը՝ մոտ յոթանասուն տարեկան, իր երեք տղաների հետ կամավոր եկել էին Որոտանի շրջանում՝ կռվելու։ Մի տղան՝ մոտ քսան տարեկան, ժամկետային զինծառայող էր Նոյեմբերյանի զորամասում։ Հայրը վիավորվել էր ձեռքից, ու եկել էր մեր հոսպիտալ, հաջորդ օրը տղային ծայրահեղ ծանի վիավորումներով բերեցին «Անուն, ազգանունը հիշում եմ՝ Ավետիսյան Արամ էր» ։ Սնարյադը պայթել էր հենց կողքը, երկու ոտքերը ծնկների մակարդակից տրավմատիկ ամպուտացիայի էր ենթարկվել։ Ուներ՝ կրծքավանդակի, որովայնի, գլխի, ձեռքերի խնդիրներ։ Շտապեցի վիրահատության, վերջույթների հետ կապված՝ երկու ոտքերը, ծնկներից քիչ վեր անպուտացիա կատարեցինք, կատարվեց որովայնի վիրահատություն, վիճակը որոշակի կայունացրեցինք։ Վիրահատությունից դուրս եկանք, բուժաշխատողներից մեկը ասաց, որ հարազատները՝ երկու եղբայրը ու հայրը ուզում են ինձ հետ խոսել, գնացի, վիճակը նկարագրեցի ու ասացի, որ վիճակը ծանր է՝ վերջույթները հեռացրել ենք, որպեսզի կյանքը փորձենք փրկենլ, լավագույն վիճակը սա է։ Երբ ավարտեցի խոսքս՝ վիավորի եղբայրը՝ Անդրանիկը, բռնեց ձեռքերս և սկսեց համբուրել, ասաց.
-Բժի՛շկ ջան, հանկարծ դուխդ չկորցնե՛ս, չհուսահատվե՛ս՝ լավ է լինելու, մենք հաղթելու ենք, եթե նույնիսկ 0, 1% շանս կա փրկելու՝ փրկեք։
Ասացի, որ ինչպե՞ս կարող եմ հույսս կորցնել, եթե այս պայմաններում դուք եք ինձ ոգևորում, փոխանակ ես ձեզ ոգևորեմ։
Անցավ քսան րոպե, շտապօգնության մեքենան եկավ, ոպեսզի վիավորին տեղափոխենք հաջորդ էտապ՝ արդեն ավելի անվտանգ վայր։ Հայրիկին հետն ուղարկեցինք. որպեսզի կողքին լիներ։ Երկու եղբայրը մնացին։ Եղբայրներից մեկը ուշագնաց եղավ, մի կերպ ուշքի բերեցինք. այժմ լալիս է, մյուսը՝ ծնկաչոք հույս է տալիս եղբորը։ Ուշագնաց եղածը ասում է.
-Մաման, որ լսի ինչ կանի, եղբորս երկու ոտքը հեռացվեց։
Մյուսը պատասխանում է.
-Մաման կուրախանա, գիտե՞ս այժմ ինչքան մամաներ կան, որ երազում են, թեկուզ իրենց երեխաները այս վիճակում տուն դառնան։
Այնուհետև եղբայրները եկել ասում էին, թե մեքենա գտե՛ք, մենք պե՛տք է վերադառնանք, և այդպես եղբայրները վերադարձան առաջնագիծ։ Այս դեպքը ինձ վրա շատ խորը ազդռցություն է թողել, ես նրանց անունները ֆիքսել եմ, որ ամեն առիթի ներկայացնեմ, թե ինչ ուժեղ հայկակն ընտանիքներ ունենք։

     Ձեզ պարգևատրման պահին ի՞նչ զգացողություններ ունեիք։

     -Կար շատ հակասական զգացողություններ։ Ես գնահատում եմ, որ մենք ճակատամարտում պարտված ենք այս պահին, և պարտված իրավիձակում էի պարգևատրվում, բայց նաև ուրախ էի, որ մեր երկրում դեռևս կան առողջ մտքով մարդիկ։
Դու քեզ լավ ես զգում, որ քո արածին պետությունը ինչ-որ կերպ գնահատական է տալիս։ Դա ընդամենը գնահատական է, դու դրանով քեզ լավ ես զգում, բայց շատ տխուր է այն, որ ճակատամարտում պարտվելուց հետո է լինում, շատ ավելի լավ, երջանիկ կզգայի ինձ, եթե այդ պարգևները ստանայինք հաղթանակած պայմաններում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3040 | 0 | 0
Facebook