Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

9 սխալներ, որոնք դուք թույլ եք տալիս ձեր տունը կահավորելիս

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
10:27, երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ.
9 սխալներ, որոնք դուք թույլ եք տալիս ձեր տունը կահավորելիս

Կատարյալ ինտերիեր դիզայն, իհարկե գոյություն ունենալ չի կարող։ Յուրաքանչյուր տան կահավորումն էլ յուրովի տարբերվում է։ Բայց այնուամենայնիվ կան մի քանի կանոններ ինտերիեր դիզայնում, որոնց խախտումը անզեն աչքով էլ նույնիսկ նկատելի է։

Մեր դիզայները հավաքագրել է ինտերիեր դիզայնում ամենատարածված սխալները, որոնց մասին էլ կխոսենք հենց այս նյութում և, իհարկե, կքննարկենք՝ ինչպես խուսափել կամ շտկել դրանք։

1․ Ձանձրալի միատոն գունային գամմա

Երբեմն շատերը փորձում են զգուշանալ գույների կիրառման հարցում, և արդյունքում ստացվում է լիովին միատոն ինտերիեր։ Հաճախ դա լինում է շագանակագույն, բեժ, մոխրագույն, սպիտակ գույների հետ։

Մի վախեցեք լրացնել ինտերիերը, իհարկե չափավոր, վառ ակցենտային դեկորներով։ Ամեն դեպքում վերանորոգման ժամանակ նաև արժի հաշվի առնել պատերը վառ գույներով ներկելու միտքը, որ ամբողջությամբ միատոն զոնա չստեղծվի։ Եթե սիրում եք ինտերիեր դիզայնում միատոնություն, առաջարկում ենք ավելացնել ամենատարբեր ակցենտային էլեմենտներ կամ օգտագործել նույն գույնի տարբեր երանգներ։

2․ Գեղեցիկ տեսք ունի, բայց հարմարավետ չէ

Երբեմն ցանկանում եք ինտերիերում օգտագործել զանազան յուրօրինակ ու համարձակ դիզայներական լուծումներ՝ հաշվի չառնելով առօրեայում դրանց պրակտիկությունը։

Մինչ գնելը անհրաժեշտ է նկատի ունենալ, որ տվյալ բազմոցը, բազկաթոռը, ճաշասեղանը ծառայելու են մի քանի տարի շարունակ, և այդ ընթացքում հնարավոր է փոխվեն ձեր պահանջմունքները, և կահույքը պետք է լինի հարմարավետ ցանկացած ժամանակ։

Խորհուրդ ենք տալիս հենց սրահում փորձարկել՝ նստել բազմոցներին, բազկաթոռներին, աթոռներին, պառկել մահճակալներին, որ կօգնի ճիշտ կողմնորոշվել։

5․ Սխալ չափագրման պլանավորում

Տան սխալ չափագրումը ամենատարածվածներից է։ Առաջնահերթ սա կապված է նրա հետ, որ դիզայն-պլանում փորձում են տեղավորել այնպիսի սենյակներ, որ տարածքին ընդհանրապես չի համապատասխանում։ Օրինակ, սկզբում փորձում են մեծացնել միջանցքի զոնան, քանի որ մնացած սենյակները պետք է փոքր լինեն, բայց հետո պարզվում է, որ ընդարձակ միջանցքները այդքան էլ պրակտիկ չեն, ինչ չէր խանգարի հյուրասենյակում կամ ննջասենյակում։ Հենց սենյակի ընդարձակությունից է կախված, թե ինչ կահույք կկարողանաք ընտրել։ Կարևոր է, որ սենյակն ու դրանում եղած բոլոր էլեմենտները լինեն էրգոնոմիկ և հետագայում անհարմարություններ չստեղծեն։

Ի՞նչպես խուսափել նմանօրինակ սխալներից։ Անհրաժեշտ է ինտերիեր դիզայնում նախօրոք պլանավորել բոլոր դետալները։ Դիզայների աշխատանքն էլ հենց նրանում է, որ կանխավ տեսնի տարածքը, որ կարողանա խելամիտ կահավորել։

Առաջարկում ենք դիզայների հետ խորհրդակցել մինչև տարածքի դիզայնի պլանավորմանն անցնելը։

6․ Վատ լուսավորություն

Վատ լուսավորությունն ամենաշատ հանդիպող սխալներից է։ Սա վերաբերում է ոչ միայն լուսամփոփների, ջահերի, հատակի լուսատուների քանակին ու թույլ լուսարձակմանը, այլ նաև հենց դրանց սխալ տեղակայմանը։ Այստեղ կրկին անհրաժեշտ է, որ հաշվի առնեք սենյակի ֆունկցիոնալությունը։ Եթե անկյուններից մեկում հաճախ եք սիրում կարդալ կամ տանից աշխատել, այդտեղ պարտադիր պետք է լինի վարդակ հատակի լուսատուն կամ լուսամփոփը միացնելու համար։ Սենյակում պետք է լինի 3-ից ոչ պակաս լուսավորության աղբյուր։

3․ Ինչ-որ մի էլեմենտ չի համապատասխանում սենյակի ընդհանուր տեսքին

Կահավորման տարրերն հնարավոր է շատ տպավորիչ տեսք ունենան, բայց ոչ մի կերպ չհամադրվեն ընդհանուր պատկերում՝ստեղծելով անհամատեղելիություն մյուս դեկորների հետ։

Գնումից առաջ մտովի պատկերացրեք, թե ինչպես տվյալ կահույքը կամ ինտերիեր աքսեսուարը կհամադրվի ձեր ինտերիերում։

Մեր դիզայները խորհուրդ է տալիս զերծ մնալ նույն նախշերի խճճվածությունից․

· Ընտրել տարբերվող նախշեր նույն երանգով,

· Ընտրել տարբեր երանգներով նույն նախշեր։

4. Կահույքի ու աքսեսուարների կուտակում

Արդեն բավական ժամանակ ինտերիեր դիզայնում գերիշխում է մինիմալիզմ հասկացությունը, բայց ոչ թե ոճային, այլ կիրառական իմաստով։ Այսօր մինիմալիզմ նշանակում է ինտերիեր զոնաներում ներառել այնպիսի էլեմենտներ, որոնք պրակտիկ են, և զերծ մնալ հավելյալ կուտակումներից։ Նախևառաջ, կահույքի կամ աքսեսուարների կուտակումը խանգարում է սենյակում ազատ տեղաշարժվելուն, որն ամենակարևորն է։

Այս պարագայում շատ հարմար են տրանսֆորմեր մեխանիզմով սեղաններն ու բազկաթոռները, որոնք խնայում են տարածք։

Սա վերաբերում է կտավներին, արձաններին, քանդակներին, որոնք իրոք շատ ինքնատիպ են ու ուշադրության կարիք ունեն, բայց պետք է նկատի ունենալ, թե արդյոք ձեր ինտերիերում կա այն հարմար միջավայրը, որտեղ այդ դեկորները կհամալրվեն։

7․ Պատերի սխալ գույնի ընտրություն

Որպեսզի նման սխալի հետ չառեսվեք, մեր դիզայները առաջարկում է նախ ընտրել կահույքն ու աքսեսուարները, հետո պատի գունի։ Ամենաննշան երանգն էլ հետագայում կարող է չհամապատասխանել կահքւյքի տեսքին։

8Պատի երկայնքով կահույք

Պատի երկայնքով փայտե կահույքի օգտագործումը արդեն վաղուց դուրս է եկել նորաձևությունից։ Մի՞գուցե դա ոճային էր հետխորհրդային տարիներին, բայց այսօր դիզայներները առաջարկում են բազմոցների ու ճաշասեղանների օգնությամբ տարածքը բաժանել զոնաների։ Այդպես պահպանվում է տարածքի մասշտաբը։

9․ Խճճվել ոճերի մեջ

Հեշտ է խճճվել ոճերի մեջ, քանի որ դրանք շատ են։ Իհարկե, գոյություն ունի այսպես կոչված էկլեկտիկ ոճ, որը բոլոր ոճերի համադրությունն է։ Սակայն ամեն դեպքում ձեզ պետք կլինի դիզայների օգնությունը ոճերի հարցում գրագետ որոշումներ կայացնելու համար։


    

Այս ամենից հետո, եթե դեռևս այն մտքին եք, որ ինքնուրույն կարող եք կահավորել ձեր տունը, առաջակում ենք մի փոքր ուսումնասիրել ոճային առանձնահատկությունները և կատարել ճիշտ չափագրումներ։

Հիմա արդեն դուք գիտեք այս սխալնրի մասին, մենք համոզված ենք՝ այլևս չեք անի։
Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2660 | 0 | 0
Facebook