Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

Երբ կամակոր մարդը բացարձակ իշխանություն է ունենում, անհեթեթ հրամաններ է արձակում

21:00, ուրբաթ, 24 սեպտեմբերի, 2021 թ.
Երբ կամակոր մարդը բացարձակ իշխանություն է ունենում, անհեթեթ հրամաններ է արձակում

Ռուսաստանի կայսր Պավել Առաջինը (սպանվել է 1801 թվականին), կառքով գնալիս, պալատի մերձակայքում նկատում է արտաքուստ համակրելի մի զինվորի:

-Լեյտենա՛նտ, բարձրացի՛ր կառք, - ասում է կայսրը:

-Ես զինվոր եմ, տե՛ր իմ, - պատասխանում է զինվորը:

-Կապիտա՛ն, կայսրը երբեք չի՛ սխալվում, - արձագանքում է Պավելը:

-Հնազանդվո՛ւմ եմ, տե՛ր իմ:

-Հրաշալի՛ է, մայո՛ր: Նստի՛ր կողքիս: Այսօր հրաշալի եղանակ է:

- Տե՛ր իմ, -ասում է զինվորը, - չե՛մ համարձակվում:

-Գնդապե՛տ, ի՞նչ ասել է՝ չեմ համարձակվում:

Ցավոք, այդ օրը կայսրը պալատ պիտի շուտ վերադառնար. եթե նրա զբոսանքը մի քանի րոպե ավել տևեր, զինվորը, հավանաբար, ֆելդմարշալ կդառնար: Քանի որ կայսրը շտապելիս է եղել, զինվորը կառքից իջել է գեներալ-մայորի կոչումով:

Իսկ մի քանի օր անց կայսեր քնահաճույքով գեներալ-մայոր դարձած զինվորը դարձյալ պատահաբար հանդիպել է միապետին, հրավիրվել է նույն զբոսանքին ու կես ժամում հակառակ հերթականությամբ իջեցվել է շարքային զինվորի աստիճանի:

Պավել Առաջինը հաճախ է այդպիսի հիմարություններ արել, որոնք ավելի սազական էին Հերոլշտեյնի դքսուհուն, քան համայն Ռուսիո կայսրին:

Մի առավոտ նա հետևել է հեծելազորային գնդի զորավարժանքին, և այն նրան չի գոհացրել.

-Մե՛կ առ մե՛կ, հե՛տ դարձ, դեպի Սիբիր քայլո՛վ մարշ, - կարգադրել է կայսրը: :

Եվ ամբողջ գունդը՝ սպաների գլխավորությամբ, ստիպված է եղել քայլելով մեկնել Սիբիր: Բայց կոմս Ռոստրոպովիչը կարողացել է համոզել կայսրին, և զորախումբը ճանապարհի կեսից վերադարձել է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
389 | 0 | 0
Facebook