Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վերացարկում

23:35, կիրակի, 19 սեպտեմբերի, 2021 թ.
Վերացարկում
    
    
Չար գոյությունս փորձանք ու դև է,
Գեշ բնազդներով եկա, որ անցնեմ,
Խավարն ածխագույն սգավոր սև է,
Անշուք տևում է, թե բան հարցնեմ։
Ասեմ, ինձ նման քանիսը դեռ կան,
Սիրո արժեքը որ չեն կողոմել,
Լինելիքու՞մ է նրանց իմ ներկան,
Հերթով միակն եմ, որ չես ողորմել։
Թշվառությունս կայծքարի խիճ է,
Շոշափելով եմ օրերս մաշում,
Հենց ցոլքս տեսնես, մտածիր՝ խեղճ է,
Սա քո բնորդին դեմքով չի հիշում։
Ոչինչ չի հիշում և երբ մոտարկես,
Ներգործական է վերջինիս գինը,
Տպավորիչ է, եթե դիտարկես
Սուրբ ու դևերի անտաղանդ հինը։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1156 | 0 | 0
Facebook