Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի քանի տարի փորձարկումներից հետո ստացա իմ առաջին բուժամիջոցը, որը․․․․ /հարցազրույց Հասմիկ Մեհրաբյանի հետ/

18:57, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Մի քանի տարի փորձարկումներից հետո ստացա իմ առաջին բուժամիջոցը, որը․․․․ /հարցազրույց Հասմիկ Մեհրաբյանի հետ/
    

    
Այն, որ մեղրն օգտակար է տարբեր հիվանդությունների բուժման համար, հայտնի է դեռ հին ժամանակներից։ Մարդիկ սկսել են օգտակար դեղեր պատրաստել՝ մեղվամթերքին խառնելով տարբեր բույսեր և արդյունքում ստացվել են բնական արդյունավետ դեղամիջոցներ։ Այսօր դեղերի օգտակարության մասին կխոսենք ապիֆիտոթերապիան իր զբաղվածության մեծ մասը դարձրած՝ Հասմիկ Մեհրաբյանի հետ, բարև Ձեզ հարգելի Հասմիկ, ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք այս ամենով ու արդյո՞ք սիրով եք անում Ձեր գործը։

     Ողջույն Անահիտ ջան։ Բույսերի ուսումնասիրությամբ և բուսաբուժությամբ վաղուց եմ զբաղվել, իսկ այ մեղվամթերքը բույսերի հետ համադրելով՝ մոտ 5 տարի։ Սկզբում հոբբի էր, հիմա՝ սիրելի աշխատանք։
    
    
    
Շատ լավ է, որ Հայաստանում նույնպես զարգացում է ապրում բնական խնամքի իմիջոցների արտադրոումն ու կիրառումը, քանի որ այն ավելի վստահաբար կարելի է օգտագործել, իսկ Դուք հիմնականում ի՞նչ քսուքներ եք պատրաստում, մանրամասն կներկայացնե՞ք։
    
     Մեղվամթերքով քսուքներս, որոնք բուժական ազդեցություն են թողնում մի քանիսն են։ 1.Ակնամոմի յուղային քսուքս, որ նախատեսված է արտրիտի, արտրոզի, վարիկոզի, դիսհիդրոզի, մկանային ցավերի, ոտքերի հոգնածության և ծանրության ժամանակ։ 2.Այրվածքների քսուքը, որը նախատեսված է 1 և 2֊րդ աստիճանի այրվածքների լավացման, առաջացած սպիների վերացման, կապանների ձգման ժամանակ։ Արագացնում է ապաքինման գործընթացը (կապտուկներ, վերքեր, ֆուրունկուլներ և այլն) ։ Դեմքի համար նախատեսված քսուքները՝ 3. Սնուցող քսուքը ծաղկափոշիով։ Որը սնուցում և փափկեցնում է մաշկը։ Կանխում հետագա չորությունը և ջրազրկումը։ Նպաստում է մի շարք մաշկային խնդիրների լուծմանը՝ կնճիռներ, գրգռվածություն, թուլացած մաշկ, սպիներ։ 4. Խոնավեցնող քսուքը մեղվակաթով, որը գերազանց խոնավեցնում և վերականգնում է մաշկի ջրային բալանսը։ Նպաստում է մի շարք մաշկային խնդիրների վերացմանը, ինչպիսիք են՝ ջրազրկում, չորություն, պիգմենտացիա, գրգռվածություն, սպիներ։ 5.Հակակնճիռային քսուքը ակնամոմով։ Որը հարթեցնում է կնճիռները և կանխում հետագա առաջացումը։ Նպաստում է մի շարք խնդիրների լուծմանը՝ չորություն, կնճիռներ, պիգմենտացիա, թուլացած մաշկ, սպիներ։ Սրանք բոլորը օրգանական քսուքներ են, որոնք պատրաստվում են, մեղվամթերքով, բույսերի թուրմերով, կորիզներով և չզտված յուղերով (նշի, մասուրի, ծիրանի, շիի և այլն) ։ Բացի այս քսուքներից պատրաստում եմ նաև մազերը վերականգնող դիմակներ, դեմքի տարբեր խնդիրների համար նախատեսված սկրաբ֊դիմակներ (տարբեր կավերով, յուղերով, կորիզներով և այլն) ։ Շուրթերի խնամքի համար նախատեսված բալզամներ, որոնք պայքարում են հերպեսի, չորության, ջրազրկման դեմ։ Ձեռակերտ օճառներ։ Այն ամենը ինչ ես պատրաստում եմ զերծ է քիմիական որևէ հավելումից։ Նույնիսկ գույնը, հոտը ստանում եմ բնական միջոցներով։
    
     Է՞լ ինչ մեղվամթերք եք օգտագործում ձեր քսուքներում։
    
     Ինչպես արդեն գիտեք, ակնամոմ, մեղրամոմ, մեղվակաթ, ծաղկափոշի, մեղվի թույն։ Նույնիսկ սատկած մեղուն եմ օգտագործում։ Կախված նրանից թէ ինչ խնդիր է պետք կարգավորել։
    
     Կպատմե՞ք, թե ինչպես սկսեցիք պատրաստել բուժական քսուկներ։
    
     Պապիկս գրքեր և գրառումներ ուներ, որոնք ինձ շատ էին հետաքրքրում, կարդում էի, ուսումնասիրում։ Հետո սկսեցի ինքս որոշ թուրմեր պատրաստել։ Բայց ամեն ինչ ավելի լուրջ բնույթ ստացավ, երբ ինձ մոտ առողջկան խնդիրներ ի հայտ եկան։ Բժիշկները չէին կարողանում օգնել, քանի որ ալերգիկ էի։ Եկավ մի պահ, որ հասկացա, եթե ինքս ինձ չօգնեմ՝ դա ոչ ոք չի անի։ Բացեցի պապիկիս գրառումները, համացանցից նյութեր պրպտեցի, և անցա գործի։ Մի քանի տարի փորձարկումներից հետո ստացա իմ առաջին բուժամիջոցը, որը բուժեց իմ տարիների հիվանդությունը։ Դրանից հետո մեղվամթերքով տարբեր յուղերով և թուրմերով քսուքներ էի պատրաստում դեմքիս համար։ Ուզում էի ստանալ լրիվ բնական խնամքի միջոց, որովհետև պակասը զգում էի մեր շուկայում, եղածն էլ աստղաբաշխական թվեր ունեին։ Պատրաստում էի բնական քսուքներ բացառապես բնական բաղադրիչներից։ Հետո սկսեցի բաժանել ընկերներիս։ Բոլորը գոհ էին արդյունքից։ Օր օրի պահանջարկը մեծանում էր։ Այսպես հոբբին դարձավ մասնագիտություն։
    
     Հետաքրքիր էր պատմությունը, նման դեպքեր էլի եմ լսել, երբ սեփական խնդիրը լուծելու համար հիվանդն ինքն է իր համար դեղեր պատրաստել։ Փաստորեն, երբ բժիշկներին այլևս չես կարողանում դիմել առաջ է գալիս գերմարդկային գործոնը։
    
     Բարեբախտաբար, թէ դժբախտաբար, բայց այդպես է։
    
    
     Ի՞նչ կցանկանաք ավելացնել։
    
     Երկու խոսք ուզում եմ ասել ակնամոմի մասին։ Այն ունիկալ է։ Բուժում է գոյություն ունեցող մաշկային (և ոչ միայն) հիվանդությունների մոտ 80%ը։ Ակնամոմի յուրահատկությունը պայմանավորված է նրանով որ միաժամանակ և հակաբակտերիալ, և հակավիրուսային, և հակասնկային, և հակապարազիտար, և հակաբորբոքային, և ցավազրկող, և հակաուռուցքային ազդեցություն ունի։ Այն լայն կիրառում է գտել բժշկության մեջ և մի ամբողջ շարք հիվանդությունների կանխարգելման ու բուժման համար հանդիսանում է խիստ արդյունավետ: Իմ քսուքներում պարունակվում է 5֊15% ակնամոմ։ Սա է հանդիսանում իմ քսուքների արդյունավետության գաղտնիքը։
    
    
     Այս ամենն իրականում շատերին է անհրաժեշտ, պետք է անպայման միջոցներ ձեռնարկել, ավելի շատ տեղեկացնել, որպեսզի, ովքեր ունեն հետևյալ խնդիրները, կարողանան Ձեզ գտնել և օտագործել այն քսուքները, որոնք անհրաժեշտ են իրենց խնդիրները վերացնելու համար։

     Ֆեյսբուքի և ինսթագրամի նշված էջերում միշտ տեղեկացվում է իմ պատրաստած բոլոր խնամքի միջոցների օգտակարության մասին
    
     https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Finstagram.com%2Fhasi_nature_%3Figshid%3Dt4iwf8ykpoyg%26fbclid%3DIwAR3rSRhX0EJLZiVH3FqHt5b9_x_nxwYCZU86YNrrU0TNJrRnmXzb0oQgs68&h=AT0yyskaAFkU8awjV4Y7HTQpqmdZB2C5kmoe8kR--UapGinKKpJfo_BSg19X6raMpfmpStiL9Zuo-7GlIHN8hc45DBuLNj6ri_VNnXWrvRE1YxHktARrLeOLGMbib6_sfHph
    
    
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Finstagram.com%2Fhasi_nature_%3Figshid%3Dt4iwf8ykpoyg%26fbclid%3DIwAR2G3OQRZCru9HMvwBKJyfcbv_oWAeA-T5SHu_ujeGC5EfOatAmj42uY8aY&h=AT0MZmPCEAnKizhrN6X4pR56c9MTOPw9s_csfJZ0v-qmwlJ1_NwHuarJI7rkFqmm-uwlsQE5AicGXNYAvk87PoHyE7P_rJJNNO-qhGITBnUAqqcui4BFnhCCaNmrCYsX-PuP
    
    
https://www.facebook.com/Hasi-nature-104489144750236/
    
    

    

    
     Ամեն դեպքում հույս ունեմ, որ մեր հանրությունը կգնահատի Ձեր անգնահատելի աշխատանքը։
    
     Հուսանք։
    
     Ցանկանում եմ, որ շատ ավելի ընդլայնեք Ձեր գործունեությունը, էլ ավելի հետաքրքիր խնամքի միջոցներ պատրաստեք, մեր ժողովուրդը Ձեզ նման մարդկանց կարիքը շատ է զգում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, ամենայն բարիք։
    
     Շնորհակալություն ձեզ նույնպես։ Առողջ եղեք։
    
    
Աղբյուրը` Անահիտ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4346 | 0 | 0
Facebook