Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերգեյ անվան ծագումնաբանությունն ու իր մեջ ամփոփած գաղտնիքը

18:59, ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ.
Սերգեյ անվան ծագումնաբանությունն ու իր մեջ ամփոփած գաղտնիքը

Սերգեյ անվան ծագման մասին մի քանի վարկած կա:

Ըստ առաջին և ամենատարածված վարկածի՝ այս անունը ծագում է հռոմեական Sergius տոհմական անունից, իսկ Sergius տոհմական անվան, պատկերավոր ասած, «հիմնադիրը» եղել է ոմն Սերգիուս, որը, ըստ ավանդապատման, սերվել է տրոյացիներից: Sergius-ը, լատիներենից թարգմանած, նշանակում է «բարձր», «ազնվական»:

Ըստ մեկ այլ վարկածի՝ Սերգեյ անունը հնացած Սերգիյ անվվան ժամանակակից տարբերակն է, իսկ Սերգիյը ծագել է լատիներեն «servi dei» բառից, որը նշանակում է «Աստծու ծառա»: Այս վարկածի տարբերակ է այն, որ Սերգեյ անունը ծագել է լատինական «servus» բառից, որը «ծառա» է նշանակում:

Սերգեյ անունը կրողները մարդամոտ են, բայց հաճախ՝ անկանխատեսելի: Սերգեյները ստեղծագործ մտքի տեր են, լի են նոր գաղափարներով և ի վիճակի են դրանք ինքնուրույն կենսագործել: Սերգեյների բոլոր դրական ու բացասական գծերը տեսանելի են: Նրանք իրենց խորամանկ են համարում, բայց հաճախ թերագնահատում են իրենց ընդդիմախոսներին ու անհարմար վիճակում են հայտնվում: Սերգեյները կյանքը լավ են ճանաչում, բայց առանձին անհատներին ճանաչել չեն կարողանում: Սերգեյն արժեքավոր աշխատող է գործատուի համար, որովհետև շատ բարեխիղճ է: Սերգեյներին նեղացնելը հեշտ է, նույնիսկ մանրուքը կարող է փչացնել նրանց տրամադրությունը: Սերգեյներն իրենց ընկերներին շատ բարձր են գնահատում և միշտ պատրաստ են օգնել նրանց: Սերգեյները լավ ամուսիններ ու լավ հայրեր են: Նրանք կյանքի ուղեկից են ընտրում հանդարտաբարո և հավասարակշռված կանանց:

Սերգեյ անվան այլ ձևերն են՝ Սերյոժա, Սերժ, Սերյոգա, Սերգեյկա, Սերգուլյա, Գուլյա, Սերգուսյա, Գուսյա, Սերգուշա, Սերգուշ, Գուշա, Սերգունյա, Սերխիտո, Չուչո:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1782 | 0 | 0
Facebook