Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչպես ձեռք բերել հեղինակային իրավունք

Ani
Հեղինակ`
Ani
16:32, հինգշաբթի, 09 սեպտեմբերի, 2021 թ.
Ի՞նչպես ձեռք բերել հեղինակային իրավունք

Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծագործության ստեղծման փաստով և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից և որևէ այլ ձևականության պահպանումից:


    

Հեղինակային իրավունքի իրավատերն իր հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը տեղադրվում է ստեղծագործության յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`


    
  • շրջանակի մեջ վերցված լատինական «C» տառից.
  • հեղինակային իրավունքի իրավատիրոջ անունից.
  • ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:

    

Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:


    

Անանուն կամ կեղծանունով լույս ընծայված ստեղծագործության (բացառությամբ դեպքերի, երբ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում) հրատարակիչը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում համարվում է հեղինակի ներկայացուցիչ, որն իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքները և ապահովել դրանց իրականացումը: Սույն դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:

Աղբյուրը` legitimus.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2141 | 0 | 0
Facebook