Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Անչափությունս աննշմար մի կետ

10:53, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Անչափությունս աննշմար մի կետ
     13
     Անչափությունս աննշմար մի կետ,
     Ես էլ քո լույսն եմ անծիր տիեզերք,
     Ես էլ եմ լրում շրջանն անգոյի,
     Երկրպագության կուռն անգոսնելի։
     Դե, քամահարեք ընթացքը աստղի,
     Մելամաղձության մութը թող տիրի,
     Կիսաբոլորակ ձեր առաստաղի
     Ականակուռը կամարն է ոսկի։
     Ինձ իմ բառերի երկունքը թողեք
     Եվ սիրո հույզը որպես գլխագին,
     Ինձ չսիրելով երբ էլ աղոթեք,
     Չկարծեք ես եմ միայն թանկագին։
     Դուք էլ եք անգին, դու էլ ես չքնաղ․․․
     Քո մեջ եմ մի կետ, հոգիս, թաք կացել,
     Ես էլ այսպես եմ ամփոփ խտացել,
     Վերիվերոյ եմ և տակնուվրա
     Եվ անկից ետքն էլ քո մեջ վերացա։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
541 | 0 | 0
Facebook