Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հոգեվարքի տագնապ, սառած ձյունահատեր

08:26, շաբաթ, 04 սեպտեմբերի, 2021 թ.
Հոգեվարքի տագնապ, սառած ձյունահատեր
    
11
Հոգեվարքի տագնապ, սառած ձյունահատեր,
Փաթիլների մեջ եմ մտամոլոր, ցրիվ,
Արարչության շարքս թե մի հորձանք հատեր,
Խելքս քամին տաներ փշուր- փշուր՝ լրիվ։
Ես ասեի՝ սեր ես և ինքն ասեր՝ համակ,
Ու չթվար անհույս ուրիշ ժամանակից,
Մի զուգահեռ չափից ինձ էլ չգար նամակ,
Հրեշտակի դեմքով ուրիշ անառակից։
Սարսուռ, սրսուռ, բյուրեղ՝ վեցթևանի աստղիկ,
Շվարել է հոգիս աչքիդ բացուխուփում,
Ասդին, անդին ցրված փաթիլներն են պզտիկ
Իմ այլայլված դեմքին տրամադիր խփում։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1405 | 0 | 0
Facebook