Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Սարոյանը «Հայը և Հայը»

15:45, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Սարոյանը «Հայը և Հայը»
    
«Աշխարհի մեջ կուզէի տեսնել ուժ մը, որ կարենար փճացնել այս ցեղը, այս պզտիկ ցեղը անկարեւոր ժողովուրդի մը, որուն պատմութիւնը վերջացած է, որուն պատերազմները մղուած չեն ու շահուած, որուն շինութինները խորտակուած են, որուն երաժշտութիւնը չի լսուիր եւ որուն աղօթքները այլեւս չեն արտասանուիր... Կործանեցէք Հայաստանը; Փորձեցէք, տեսեք թե կրնա՞ք; Իրանց տուներէն հանելով անապատը ղրկեցէք զանոնք, զրկեցէք զանոնք հացէ ու ջուրէ; Այրեցէք անոնց տուներն ու եկեղեցիները; Պիտի տեսնէք որ անոնք դարձէալ պիտի ապրին... ու երբ քսան տարի վերջ անոնցմք երկու հատ հայ իրարու հանդիպին գարեջրատան մը մէջ՝ պիտի խնդան ու պիտի խօսին իրենց լեզուով...»
Ուիլիըմ Սարոյեան
    
    
1936 թվականին Բոստոնի «Հայրենիք» ամսագրի հունիսի համարում Սարգիս Չընկրեանի թարգմանությամբ տպագրվում է Վիլյամ Սարոյանի «Հայը և հայը» պատմվածքը։ Այն Սարոյանի առաջին գեղարվեստական ստեղծագործությունն է, որ տպագրվել է պարբերական մամուլում։ https://is.gd/KWALw3
2008 թվականին Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի ազգային գրադարանը կազմել և տպագրել է Սարոյանի մատենագիտությունը, որը բովանդակում է գրողի տարբեր տարիների ստեղծագործությունները գրքերում, պարբերական մամուլում և ժողովածուներում, ինչպես նաև նրա հարցազրույցները, նրա մասին գրքերն ու հրապարակումները։
Մեծ գրողի թողած գրական հարուստ ժառանգությունը՝ տարբեր տարիների, տարբեր լեզուներով, տարբեր երկրներում հրատարակված գրքերը կարող եք ընթերցել նաև Ազգային գրադարանի ընթերցասրահներում։
Օգոստոսի 31-ը ամերիկահայ մեծանուն գրող, Փուլիցերյան մրցանակի և Օսկարի դափնեկիր Ուիլյամ Սարոյանի ծննդյան օրն է (1908-1981):
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
395 | 0 | 0
Facebook