Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ո՞ր ճաշասեղանն է համապատասխանում ձեր ճաշասենյակի ոճին։

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
12:29, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
Ո՞ր ճաշասեղանն է համապատասխանում ձեր ճաշասենյակի ոճին։

Կահույքի դիզայնը որոշելը կահավորելիս ամենակարևոր քայլելից մեկն է, որը մեծ ուշադրություն է պահանջում։ Ինտերիեր դիզայնում բոլոր տարրերը պետք է միմյանց հետ համաձուլվեն։ Դրա համար էլ նույնիսկ ճաշասեղանների ոտքերին պետք է մեծ ուշադրություն դարձնլ։ Ճիշտ ինտերիեր դիզայն ստանալու համար կարևոր են նույնիսկ ամենափոքր դետալները, որ ամբողջական տեսքը չտուժի։

Գաղտնիք չէ, որ կահույքը բաղկացած է մի քանի մասերից, և ճաշասեղանն էլ բացառություն չէ։ Վերնամասի հետ մեկտեղ կարևոր են նաև ոտքերի դիզայնը։ Ոտքերը լրացնում են ճաշասեղանի տեսքը։ Կարող են ծառայել որպես դեկոր կամ էլ հավաքածուի հետաքրքիր դետալ։ Սա վերաբերում է և՛ բարձր ճաշասեղաններին, և՛ սուրճի սեղաններին։

Ճաշասեղանեի ոտքերի գլխավոր գործառույթը նրանում է, որ օգնում են սեղանին կայուն մնալ գետնի վրա։ Ամուր ու որակյալ ոտքերը կարող են կանխատեսել շարժվող սեղանը։ Ոտքերի շնորհիվ կարելի է նաև թաքցնել սեղանի վերնամասի անհավասարությունը։

Որոշ սեղաններ նույնիսկ հնարավորություն են տալիս վերահսկել բարձրությունը։ Հենց ճաշասեղանի ոտքերն են սենյակը լրացնում ոճայինությամբ ու շքեղությամբ։

Ստանդարտ ոտքեր

Սրանք ամենաշատ մեծ տարածում ունեցող ճաշասեղանի տեսակներն են։ Այս ոտքերը նման են հենարանների և առանձնապես գործառույթ չեն կատարում։Դիզայնով բավականին լակոնիկ են։ Այսպիսի ճաշասեղանները հարմար են օգտագործել մինիմալիստական ոճով կահավորված հյուրասենյակներում կամ ճաշասենյակներում։

Դեկորատիվ ոտքեր

Այս ոտքերով ճաշասեղանները ճաշասենյակում նաև կարող են ծառայել որպես դեկոր։ Դրանք հիմնականում տարբերվում են առանձնահատուկ նրբաքանդակներով, անսովոր ձևով ու վերնամասով։

Ծալվող ոտքեր

Ծալվող ոտքերով սեղանները հիմնականում հարմար են լինում օգտագործել գրասենյակներում։ Ծալվող ոտքերի շնորհիվ սեղանները բավականին բազմաֆունկցիոնալ են և հարմար առօրեայում։ Այս սեղանները ուղղակի անփոխարինելի են, երբ տարածքը սահմանափակ է։

Բարձրացող մեխանիզմով ոտքեր

Բարձրացող մեխանիզմով սեղանները հնարավորություն են տալիս կահույքը հարմարեցնել անհրաժեշտ պահանջներին։ Ինքնուրույն կարող եք վերահսկել սեղանի բարձրությունը։ Այս սեղանները կարող են օգտագործվել նաև որպես գրասեղաններ։ Լրացնելով այն անհրաժեշտ գրենական պիտույքներով՝ այն ձեր կամ ձեր երեխաների համար հաճելի աշխատելու կամ սովորելու միջավայր կարող է լինել։

Ճաշասեղանի ոտքերը պատրաստվում են տարբեր նյութերից, որոնցից ամենանրբագեղը ալյումինային ոտքերն են։ Սակայն շատ հաճախ ալյումինի փոխարեն օգտագործում են խրոմ։ Քաշով խրոմը ավելի ծանր է բայց ամրությամբ՝ ալյումինին հավասար։ Խրոմային ոտքերով ճաշասեղանները հոյակապ համադրվում են տեխնո կամ հայ-թեք ոճերում, կամ ինչպես մենք ենք սիրում կոչել՝ լոֆթ ոճում։

Բավականին մեծ սեր են վայելում երկաթե նրբագեղ ոլորված ոտնամասերով ճաշասեղանները։ Այս ոտքերն ունենում են անսովոր նախշեր, որոնք հրաշալի համադրություն են դասական ոճով կահավորված հյուրասենյակներում։ Այս ոտքերով ճաշասեղանները ունենում են հիմնականում ապակե վերնամաս, բայց Ashley Homestore-ում կարող եք գտնել մետաղյա վերնամասով էլ։

Ամենամեծ տարածում ունեցող ոտնամասերը փայտից են, քանի որ աչքի են ընկնում երկարակեցությամբ։ Փայտե ոտնամասերով ճաշասեղանները հրաշալի համադրություն են քանթրի ոճով կահավորված ճաշասենյակներում։ Հենց այս ոտքերի շնորհիվ կարելի է ընդգծել տան տիրոջ սոցիալական հեղինակությունը։ Սովորաբար այս սեղանները բացվում են երկու կողմից։

Վերջում, չմոռանանք, որ անպայման պետք է ոտքերի տակ օգտագործել փոքրիկ կտորներ։ Դրանք օգնում են, որ ճաշասեղանը տեղափոխելիս հատակը չքերծի կամ վնասի։ Այս փոքրիկ կտորները թանկ չեն, բայց արդյունքից հաստատ գոհ կմնանք։
Աղբյուրը` ashleyhome.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2711 | 0 | 0
Facebook