Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԱՆԴԱՌՆԱԼԻ

07:31, երեքշաբթի, 31 օգոստոսի, 2021 թ.
ԱՆԴԱՌՆԱԼԻ
    
    
Կտուց կտցի չենք կափկափում,
Էլ օտար ենք և անծես,
Դժգույն դեմքեր` սիրո չափում,
Անշքանում ենք կարծես։
Իրար բախում, տուրք ենք տալիս
Հուշերի պարզ քանորդին,
Կիսավարտ ենք, հատված տաղից՝
Անշարակարգ ակորդ մի։
Ամոթահար ոնց էլ հնչենք,
Դեռ կտևենք մի հանգի,
Ճրագին յուղ ի՞նչ հավելենք,
Անկացուկամ թե հանգչի․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1440 | 0 | 0
Facebook