Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

11.000 եվրո նիդերլանդահայերը նվիրաբերել են «Ողջ մնալու Արվեստ» նախագծին

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:49, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
11.000 եվրո նիդերլանդահայերը նվիրաբերել են «Ողջ մնալու Արվեստ» նախագծին

11.000 եվրո նիդերլանդահայերը նվիրաբերել են «Ողջ մնալու Արվեստ» նախագծին


    

44-օրյա պատերազմի ընթացքում Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց ակտիվ գործունեությամբ լայն օժանդակություն ցուցաբերեցին հայրենիքին` տարբեր ուղղություններով աջակցելով Հայաստանին: Այդ օրերին բոլորի կողմից արվեց հնարավորն ու անհնարինը' միասնական լայնածավալ ծրագրով հանդես գալու համար. շատերն են փաստում, որ համայնքը մի բռունցքի պես էր համախմբվել:

Հենց այդ օրերին ստեղծված «Տղերքով` Ուտրեխտ» կոչվող հայրենանվեր շարժումներից մեկի շրջանակներում հայ տղամարդիկ շարունակական կարգով գումարներ էին հավաքագրում և ուղղորդում Հայրենիքին աջակցելու կարևոր գործին: Նոյեմբերի 9-ին, երբ ավարտվել էր պատերազմը, տղաների մոտ դեռ 11, 000 եվրո գումար էր մնացել: Նրանք խորհրդակցեցին և միաձայն որոշեցին այդ գումարը ծառայեցնել հայապահպան նախագծերից մեկում:

Այս օրերին բարեգործներից մեկը` Էդգար Կիրակոսյանը, Հայաստանում էր. նա անձամբ զրուցեց «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության տնօրեն Վովա Վարդանովի հետ, ծանոթացավ կազմակերպության աշխատանքներին: Նա` իր և համախոհների անունից այդ գումարը անձամբ հանձնեց «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության տնօրենին, ով խոստացավ, որ այն ամբողջովին կծառայի իր նպատակին:

«Տղերքով` Ուտրեխտ» հայրենանվեր շարժմանը մասնակցած բարեգործների անունները' ստորև.
     1. Աղասի Դավթյան
     2. Ալեն Ասլանյան
     3. Անդրանիկ Վարդանյան
     4. Անդրանիկ Միրզոյան
     5. Առաքել Կարապետ
     6. Արման Թովմասյան
     7. Արսեն Վարդանյան
     8. Արտակ Խաչատրյան
     9. Արթուր Կիրակոսյան
     10. Արտյոմ Խաչատրյան
     11. Ավագ Տիգրանյան
     12. Ավետիս Ղաբիթյան
     13. Բագրատ Ազատյան
     14. Էդգար Կիրակոսյան
     15. Խաչիկ Խաչատրյան
     16. Քաջիկ Հարությունյան
     17. Գագիկ Տոնապետյան
     18. Գագիկ Ղալաֆյան
     19. Գալուստ Գալստյան
     20. Գալուստ Աբրահամյան
     21. Գևորգ Ազատյան
     22. Հայկ Վարդանյան
     23. Հարություն Բաղդասարյան
     24. Հարություն Սիմոնյան
     25. Հարություն Կարապետյան
     26. Հարություն Շաղոյան
     27. Հայկ Ասլանյան
     28. Հովիկ Խաչատրյան
     29. Քաջիկ Աբրահամյան
     30. Նարեկ Կիրակոսյան
     31. Նորայր Հերհերյան
     32. Նվեր Հովհաննիսյան
     33. Պետրոս Սադոյան
     34. Ռոման Դանիելյան
     35. Սահակ Զաքարյան
     36. Սարգիս Սարգսյան
     37. Սամ Բանաթյան
     38. Սամվել Առաքել
     39. Սերոբ Կաթասթյան
     40. Շանթ Ասլանյան
     41. Տարոն Խաչատրյան
     42. Վասիլի Մարգո
     43. Վահան Գրիգորյան
     44. Վարերի Նարուշևիչյուս

«Ողջ մնալու Արվեստ» նախավարժանքային ծրագիրը մշակվել է առաջին հետախուզադիվերսիոն խմբի վետերանների կողմից: Նպատակը` ստեղծել ավելի մարտունակ հասարակություն: Մարդիկ Հայաստանի տարբեր մասերից հավաքվում են մեկ տեղում, որպեսզի սովորեն ու կատարելագործեն իրենց մարտական գիտելիքներն ու ունակությունները հետևյալ ուղղություններով` շարային ու կրակային պատրաստություն, սպորտային հնարքների կիրառում, զենքի ու ձեռնամարտի կիրառում, ձեռնամարտ Վինգ Չուն, Այկիդո, ժայռամագլցում, բուժ. պատրաստություն, հոգեբանություն, ռազմապար և այլն:

ՊԱՏՐԱՍՏԵՑ'
     Marisha Shik-anyan

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2963 | 0 | 0
Facebook