Խնդրում ենք սպասել...
Վկոնտակտե

Հոդվածներ

Լուրերի լրատու. Օգոստոս

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
16:11, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Լուրերի լրատու. Օգոստոս

Օգոստոսի 11-ը, Սբ. Տրդատ Արքայի Ասպետական Միաբանություն/ Chivalry Order of St. Trdates-ը նշում է որպես Միապետության տոն։

Մեզ հաջողվել է գտնել եզակի բնագիր լուսանկարից կրկնօրինակ, երբ Յալթայում 1909թ. դեկտեմբերի 1-ին «Կայսր Նիկոլայ 2-րդ» շոգենավ է այցելում անձամբ` Նիկոլայ 2-րդ ցարն իր ընտանիքով: Ցարական ընտանիքին դիմավորողներից է` ցուցահանդեսի կազմակերպիչ, 4-րդ դասի պետական խորհրդական, իշխան Նիկոդիմոս Ամատունին (աջից 3-րդը, անմիջապես մեքենայի մոտ) , նրա կողքին է ցուցահանդեսի նախաձեռնող Ա.Ե. Մոլչանովը (աջից երկրորդը):

Հիշյալ լուսանկարների հեղինակն է "К. Е. фон Ган и К°" լուսանկարչատան համասեփականատեր, Նիկոլայ 2-րդի անձնական լուսանկարիչ, օպերատոր Յագելսկին (Ягельский Александр Карлович (1866 - 1916) ): Հիշյալ լուսանկարների այս տարբերակը վաճառվել են 30.9.2017 թվականին` Русская эмаль աճուրդային տան կողմից 30 հազ. ռուբլով:

«Լողացող ցուցահանդեսի» մասին Նիկոդիմոս Ամատունուն վերաբերվող ընդարձակ հոդվածն այստեղ.

https://www.nidoragir.com/2020/06/0000amenaskizb.html


    
    

13-ը օգոստոսի.13 օր Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը "Տեսարաններ առօրյա կյանքից" խորագրով կազմակերպել էԱնիՌոզի (Նիդեռլանդներ) ստեղծագործությունների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը բաց է օգոստոսի 13-ից - 26-ը, ժամը 11։00-18։00։

***

We invite you to the "Scenes from daily life" by AnnyRose (Netherlands) .

Exhibition is open from August 13-26, 11 am - 6 pm

AnnyRose Nahapetian

Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան

15-ը օգոստոսի

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝ Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը։

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք:

Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:

Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից:

Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:

Աստվածամոր թաղումից 3 օր անց Երուսաղեմ վերադարձավ Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ Տիրամորը: Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝ երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր հրեշտակներից վեր՝ հավիտենական փառքի լույսերի մեջ:

Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի ավանդության, պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան:

Խորեն Պալյան (1935-2007), շարականագետ, ծիսագետ, բանասեր

-----------

Օգոստոսի 15-ին դեսպան Տիգրան Բալայանն Ամստերդամի «deBALIE» կենտրոնում մասնակցեց «Եզդիների շարունակական ցեղասպանությունը» խորագրով հանդիպմանը, որին մասնակցում էին Նիդերլանդների խորհրդարանի անդամներ, լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ և այլք:


    
    

Իր ելույթում դեսպանն ընդգծեց, որ պատիվ ունի ներկայացնելու նաև Հայաստանի Եզդիական համայնքը և փոխանցելու ՀՀ Ազգային ժողովի եզդի պատգամավորի ուղերձը:

Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Հայաստանը լինելով առաջին երկիրը, որ ճանաչել է Եզդիների ցեղասպանությունը կանգնած է մեր եզդի քույրերի և եղբայրների կողքին: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի համար և կարևորեց եզդի ժողովրդին նոր տառապանքներից փրկելուն ուղղված քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:

18-ը Օգոստոսի

Այսօր հոլանդահայ նկարիչ, արվեստագետ Alik Assatrian Ալիկ Ասատրյանի ծննդյան օրն է։

Արվեստագետը վերջին մի քանի տասնամյակներում ապրում և ստեղծագործում է Նիդերլանդներում։ Նրա ստեղծագործությունները թեև առնչվում են տարբեր թեմաների` սակայն դրանք շնչում են հայկականությամբ ու Հայաստանի նկատմամբ անկեղծ զգացմունքներով։ Յուրաքանչյուր կտավը շարունակական անկեղծ զրույց է արվեստի իր երկրպագուների հետ։

Ալիկ Ասատրյանը իր ուրույն, հատուկ աշխարհն ունի, նրան ամենից հաճախ կարելի է հանդիպել Ֆեյսբուքում, բազմաթիվ ծրագրերի ու նախագծերի հեղինակ է, բազմաթիվ սիմպոզիումների ու ցուցահանդեսների մասնակից ու կազմակերպիչ։ Հատկապես հայտնի է նրա միջազգային «Վերնատուն-22» առցանց հարթակը, որին միացել են բազմահազար արվեստի սիրահարներ։


    

«Նիդերլանդական Օրագիրը» ջերմորեն շնորհավորում է դրական էմոցիաներով սիրելի նկարիչին` ծննդյան տարեդարձի առիթով, մաղթում ենք առողջություն ու ստեղծագործական նորանոր հաջողություններ։

18-ը Օգոստոսի

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը օգոստոսի 19-ին հանդիպել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ


    

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ պայմանավորված են սեզոնային իրավիճակով:

Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես, անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդերլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնելու համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:


    

19-ը Օգոստոսի

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:


    

Վիկտորյան ձեր օգնության և խորհրդի կարիքն ունի

«Նիդերլանդական օրագրին» է դիմել Viktorya Martirosyan-ը.

«Բարև Ձեզ, ես Վիկտորյան եմ, Նիդերլանդներ, Լեյդեն եմ ժամանել Հայաստանից, այստեղ ընդունվել եմ համալսարան (Universiteit Leiden / Leiden University), սակայն դժվարանում եմ վարձով տուն գտնել։ Ինձ հուշեցին Ձեր օգնությանը դիմել՝ կարո՞ղ է տարբերակներ առաջարկեք՝ ինչ կարող եմ անել։ Շնորհակալություն,

Հարգանքով՝ Վիկտորյա


    
    

Նրանք, ովքեր այս հարցով կարող են խորհուրդներ տալ, կամ օգտակար լինել Վիկտորիային` խնդրում ենք արձագանքեն, կարող եք գրել մեկնաբանությունների սյունակում, կամ անձամբ հաղորդագրությունը թողնել նրան։

https://www.facebook.com/viktorya.martirosyan.73

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
403 | 0 | 0
Facebook