Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սուտն ու կեղծիքը «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմի արյան մեջ է

Lyov
Հեղինակ`
Lyov
11:35, հինգշաբթի, 26 օգոստոսի, 2021 թ.
Սուտն ու կեղծիքը «Հրապարակ» օրաթերթի խմբագրակազմի արյան մեջ է
     Այս օրերին, երբ խորհրդարանում կատարյալ խայտառակություն է տիրում, երբ սահմաններին լարվածությունը գնալով մեծանում է ու սահմանային միջադեպեր են տեղի ունենում, հայաստանյան «լրատվական» կոչեցյալները շարունակում են ստահոդ նյութեր հրապարակել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ: Խոսքը գնում է «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հրապարակման մասին, որը իրականության հետ որևիցէ աղերս ունենալ չի կարող:
     Հասկանալի է, որ վերոնշյալ թերթին ավելի հոգեհարազատ է սուտ ու կեղծիք տարածելը, սակայն ցանկանում եմ հիշացնել բոլոր լրատվականներին, որ իրենց գործառույթը հանրությանը անաչառ լուրեր հասցնելն է, այլ ոչ թե մտքից և խելքից դուրս հոդվածներ տարածելը: Այ օրինակ «Հրապարակ» օրաթերթը լավ կանի լուսաբանի ԱԺ-ի խայտառակությունը, կամ էլ սահմանաններում տիրող իրավիճակը: Չնայած ինչի՞ մասին է խոսքը, եթե «Հրապարակ» օրաթերթը միշտ էլ իրականությունից կիլոմետրերով հեռու հոդվածներ է հրապարակում:
     Անտեղի շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը, հավատացեք վնասում եք միմիայն ձեզ, քանզի այլևս առաջվա ժամանակները չեն և նմանատիպ էժանագին մանիպուլացիոն գործողություններով չեք կարողանալու ձեր կեղտոտ գործերը ավարտին հասցնեք:
    
     «Հրապարակ» -ին լրատվական անվանելնելն էլ է շատ, սակայն ցանկանում եմ խորհուրդ տալ «Հրապարակ» -ին և դրա նման էլի մի քանի կեղծ լրատվականներին դադարեն Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ երևակայության ժանրից ստեր տարածելը, քանզի ամեն ինչ այնքան պարզ է, որ այլևս չեք կարող հանրությանը այդպիսի ստերով խաբել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1196 | 0 | 0
Facebook