Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կեղծ քաղաքական «կուսությունը» հարմար առիթի դեպքում նվիրաբերեցիք ձեր իսկ ասած դավաճաններին, հիմա ինչի՞ց եք բողոքում...

Sevak
Հեղինակ`
Sevak
18:22, չորեքշաբթի, 25 օգոստոսի, 2021 թ.
Կեղծ քաղաքական «կուսությունը» հարմար առիթի դեպքում նվիրաբերեցիք ձեր իսկ ասած դավաճաններին, հիմա ինչի՞ց եք բողոքում...

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող խայտառակության վերաբերյալ դատողություններ անողների պակաս չկար: Էլ նախկին, էլ ներկա, էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ով ասես խոսեց: Խոսեց նաև ԱԺ ՀՀԿ նախկին ու վառված պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ում աղջկական ազգանունն ավելի շատ բնորոշում է տալիս իր քաղաքական գործունեության վերաբերյալ, բայց դա մեր քննարկմանն անարժան թեմա է:

Ինչևէ տիկին Եսայանը այս իկրավիճակի համար մեղադրում է նրանց, ովքեր քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար գանցին քաղաքական պայմանավորվածության, ինչի արդյունքում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ասել կուզի մեղադրեց ԲՀԿ-ին, այն ուժին, որի շնորհիվ է, որ թեկուզ փոքրաթիվ, բայց այսօր ՀՀԿ-ականներ գտնվում են նույն ԱԺ-ում: Տիկին Եսայան, ԲՀԿ ղեկավարը, եթե ձեր «բազմաշերտ» ուղեղն անալիզ չի արել, ասեմ, արտահերթ ընտրությունների գնալու որոշումը կայացնելս առաջնորդվել է բացառապես պետական և հասարակական շահով: Տրամաբանությունը շատ պարզ է, ԲՀԿ-ն ուներ 24 պատգամավոր և գտնվում էր ԱԺ-ում, եթե չլինեին արդար մղումները, ապա այսօր խորհրդարանի կազմի ոչ էլ փոփոխության կենթարկվեր:

Երկրորդ, ինչ-որ մեղադրականներ եմ տեսնում ձեր գրառման մեջ, այդ դուք չէի՞ք, որ ասում էիք, «...հողատու-կապիտուլյանտի հետ ընտրության չենք գնալու», բայց հենց հայտարարվեց ընտրությունների գնալու որոշման մասին, անպոչ գդալի նման ձեզ մեջ գցեցիք: Սա՞ էր ձեր և ձեր ղեկավարի վարած «սկզբունքային» քաղաքականությունը:

Կամ ինչի էիք կույս աղջկա նման երկու ոտքներդ դրել մի կոշիկի մեջ և ասում, որ «...կապիտուլկյանտի հետ խոսելու բան չկա», բայց հարմար առիթի դեպքում զրկվելով թվացյալ «կուսությունից», հլու հնազանդ, ամոթխած հարսի նման եկաք Կառավարության ծրագրի քննարկմաը: Ախ ձեր ասածներն ու արածները երբեք չի բռնել իրար հետ և ով ով, դուք սկզբունքայնությունից, ազնվությունից ու արդարությունից մի խոսեք, դա ձեզ հատուկ չէ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1184 | 0 | 0
Facebook