Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Րաֆֆու «Սամվել»-ը՝ բացառիկ հրատարակությամբ

16:27, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Րաֆֆու «Սամվել»-ը՝ բացառիկ հրատարակությամբ
    
    
Գուրգեն Գասպարյանի աշխատասիրությամբ լույս է տեսել և արդեն Հայաստանի ազգային գրադարանում է Րաֆֆու «ՍԱՄՎԵԼ» պատմավեպը։
Այս հրատարակության բացառիկությունը կայանում է նրանում, որ առաջին անգամ ներկայացվում է 1888թ.՝ գրողի կենդանության օրոք և նրա վերահսկողությամբ տպագրված բնագիրը՝ առանց որևէ միջամտության, ուր առավելագույնս պահպանված են գրողի բոլոր ուղղագրական ձևերը, կետադրությունը, ինչպես նաև 1888թ. հրատարակության ձևաչափը։

    
Վեպի բնագրին կից ուսումնասիրության մեջ, ծանոթագրություններում և մեկնություններում փորձ է արվել ներկայացնելու այն մեծածավալ աշխատանքը, որ կատարել է գրողը պատմավեպը գրելու նախապատրաստական շրջանում, ինչպես նաև վերլուծվել են այն սկզբունքները, որոնցով Րաֆֆին առաջնորդվել է աղբյուրներից քաղված տեղեկությունները մշակելու և գեղարվեստական համակարգում օգտագործելու ընթացքում։ Հատորն ունի հետևյալ կառուցվածքը:
    
    
ՐԱՖՖՈՒ «ՍԱՄՎԵԼ» ՊԱՏՄԱՎԵՊԸ – Գուրգեն Գասպարյան – էջ 5-71
    
    
ՐԱՖՖԻ, ՍԱՄՎԵԼ, ՊԱՏՄԱԿԱՆ ՎԵՊ – էջ 75-597
    
    
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ – էջ 601-744։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3440 | 0 | 0
Facebook