Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

Թագուհի Թովմասյան՝ երեկ Նիկոլոկան, այսօր Սերժական, վաղը...

Alen
Հեղինակ`
Alen
14:55, երեքշաբթի, 17 օգոստոսի, 2021 թ.
Թագուհի Թովմասյան՝ երեկ Նիկոլոկան, այսօր Սերժական, վաղը...

Երեկ և այսօր մամուլի լրահոսն ուսումնասիրելիս մի նոնսենսի հանդիպեցի, որի մասին կցանկանաի կիսվել ընթերցողների հետ: Ուրեմն նախկին Իմ քայլ-ական, ներկայիս Պատիվ ունեմ-ական դարձած Թագուհի Թովմասյանին պատկանող տպագիր մամուլի էջերում, ինչ-որ անձանց կամ ուժերի և ներկայիս իշխանությունների հետ առկա կամ հորինված համագործակցության վերաբերյալ, «հղիության» նշաններ են նկատվում: Այսինքն նեղվել են, որ ինչ-որ մեկը կարող է համագործակցել իշխանությունների հետ, դե դա կարծեք թե իրենց մենաշնորհն է դարձել վերջին ժամանակներում:

Լավ հետաքրքիր է, Թագուհի Թովմասյանը ո՞ր պահից է դարձել Սերժ-ական, դեռևս Իմ քայլի շարքերը մտնելուց առաջ թե հետո, թե երբեք էլ չի դադարել Սերժ-ական լինելուց: Համագործակցությունից ե՞ք խոսում, խոսեք ձեր համագործակցությունից, թե ինչպես Իմ քայլից թռաք Սերժ Ազատիչի գիրկը, այդ ինչ չարտերային թռիչք էր, թե կարծում եք այդ մասին խոսողներ չեն գտնվելու: Համագործակցությունը իշխանությունների հետ երբեմնի բացառելու լեզվով խոսողներն այսօր գնում են ակնհայտ համագործակցության, դեռ մի բան էլ ռեվերանս են հայտնում, մենք ձեզ կապիտուլյանտ չենք ասի, դուք էլ մեզ թալանչի և նմանատիպ այլ տեսակ պասերով խաղեր:

Լավ լուրջ կարծում եք դա չի երևում, ձեր վարած քաղաքականությունն այնքան պրիմիտիվ է և ընթեռնելի, որ դպրոցականն էլ կհասկանա ձեր հեռակա պլանների մասին, թե ինչպես կապիտուլյանտ և հողատու բառերը լեզվի փաթաթան դարձրած եկաք պայքարի հարթակ, իբր թե փրկելու Հայրենիքը, այնինչ պարզվեց, որ ձեր այդ բոլոր նկրտումները սահմանափակվում են մեկ գաղափարի շուրջ՝ մանդատ ու պաշտոն, ոչ մի Հայրենիքի փրկություն չկար, բոլոր քայլերը մեկտեղված էին ԱԺ աթոռներին հասնելու համար:

Այս ամենը տեսնելուց հետո չի բացառվում որ ապագայում տեսնենք նաև ԱԺ «ընդդիմություն» -իշխանության սիրախաղի երկրորդ սերիան, այլ պաշտոններ նաև գործադիրում, արտոնություններ բիզնեսում, թե՞ կասեք բիզնեսմեն պատգամավորներ չկան «ընդդիմադիրների» շարքերում: Վստահ եմ ձեր ծիծաղն էլ կգա այդ ժամանակ:

Ասածս ինչ է տիկին Թագուհի, դուք համագործակցության մերօրյա գուրուներից եք, ինչի եք այլոց անվանարկում, մի ձեռքով սրա հետ, մյուս ձեռքով նրա հետ, արդյունքում որտեղ ավելի տաք է, այնտեղ էլ հանգրվանում եք: Ով ով, դուք նման երևույթներից մի խոսեք...

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
531 | 0 | 0
Facebook