Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ հետ ես կանչում, որ չհռչակես

21:38, հինգշաբթի, 12 օգոստոսի, 2021 թ.
Ինձ հետ ես կանչում, որ չհռչակես
    
Ինձ հետ ես կանչում, որ չհռչակես,
Որ չխնկարկես թանկ հուշի նման,
Ես մի բան գիտեմ, երբ էլ ինձ խաչես,
Ձեռքիդ կունենաս սև կտակարան։
Նախապես սև է գույնը մելանի,
Սևի հետ ուխտը ի՞նչ պատգամ ունի,
Ո՞ր այրում մնաց սերմը սեզամի,
Մեղրին չխառնեմ, որ շառագունի։
Թե դու առանձին և ես՝ միայնակ,
Պիտի շփոթենք մոմի դալուկը,
Ինձ՝ ակնվանի, քեզ՝ քառամանյակ,
Անուրեք է լոկ սրտիդ բախուկը․․․

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2263 | 0 | 0
Facebook