Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2021 թ.
Վկոնտակտե

Հոդվածներ

Անտարբերության խորհրդանիշը՝ Վեոլա ջուր

news.em
Մամուլի խոսնակ`
news.em
14:34, չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ.
Անտարբերության խորհրդանիշը՝ Վեոլա ջուր
     Վերջերս մի դեպք էր պատահել ծանոթներիցս մեկին. հերթական կոմունալ ծախսերը վճարելու ժամանակ, նկատել է, որ ջրի ծախսը եռակի շատ է` նախկին` միջինում 2000 դրամի փոխարեն` 6000 դրամ։ Դիմել է «Վեոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, որտեղ հատուկ սխեմայով ուղղորդել են ստուգել ջրաչափի աշխատանքը։ Ծանոթս մի երկու օր` օրական մոտ հինգ անգամ ստուգել է նշված ձեւով եւ հասկացել, որ ջրաչափն իսկապես խնդիր ունի։ Զանգահարել է ընկերության գրասենյակ եւ խնդրել` փոխել ջրաչափը։ Ընկերության աշխատակիցները այցելել են մեկ ամիս ուշացումով, արդյունքում եւս մեկ ամիս կուտակվել է ավել ջրի ծախս։ Ջրաչափը փոխելուց հետո նամակ են ուղարկել, որ այն խնդիր չունի։ Բնականաբար վստահ լինելով, որ ջրաչափն անսարք է եղել, ծանոթս եւս մեկ անգամ է նամակով դիմել` խնդրելով վերանայել նախորդ երկու ամիսների ջրի ծախսը, սակայն «Վեոլա ջուր» ընկերությունը մնացել է անդրդվելի եւ փոխանակ լուծելու իրենց մեղքով առաջացած խնդիրը, խորհուրդ է տվել դիմել դատարան։ Հա, նշեմ նաեւ, որ փոխելուց հետո ջրաչափն աշխատել է նորմայի սահմանում, եւս մեկ անգամ ապացուցելով, որ նախկին ջրաչափն է եղել ավել գրանցած ցուցմունքի պատճառը։ Դե քանի որ դատարան դիմելն իրենից ենթադրում է հավելյալ ժամանակ եւ ծախս ծանոթս որոշել է մաս-մաս վճարել ջրի կուտակված պարտքը։ Բայց այս մասին գրում եմ, որ եթե ինչ-որ մեկդ եւս հանդիպեք նման խնդրի, անհապաղ դիմեք, որպեսզի փոխեն ձեր ջրաչափը եւ զերծ մնաք անիմաստ ու ավել գումար վճարելուց։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
611 | 0 | 0
Facebook