Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քեզ պաշտողին ոնց չխաչես

10:58, ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ.
Քեզ պաշտողին ոնց չխաչես
    
Քեզ պաշտողին ոնց չխաչես
Եվ գեղարդդ կողը խրես,
Դարձի եկած՝ չճանաչես,
Եվ անիմաստ էլ չտխրես։
Դե, փառքդ շատ, թե ուրացան
Մրամութի անուշ տեսին,
Կլոր լուսնով հղիացան,
Բան չթողին էլ չտեսին։
Էս հուռութքդ ո՜նց եմ սիրում,
Կախազարդից պատրանքախաբ
Պտտվում եմ դեռ քո ծիրում
Եվ չեմ փնտրում հարության ափ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1844 | 0 | 0
Facebook