Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերսուփ սրտիդ տեղը գիտեմ

10:55, ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ.
Սերսուփ սրտիդ տեղը գիտեմ
    
Սերսուփ սրտիդ տեղը գիտեմ,
Տրոփյունն եմ դեռ վերծանում,
Քանի սեր ես՝ կկարոտեմ,
Սկսվել ու չեմ վերջանում։
Չեմ ավարտվում քո փոխարեն,
Չեմ լրանում և իմ տեղակ,
Ուրիշները թող ոգորեն,
Թե քեզանից են անտեղյակ։
Հիացքիս մեջ ցավ չեմ դնում,
Կայծ չեմ դնում, չեմ մոխրանում,
Չեմ նվազում, չեմ մգանում,
Ես էն լույսն եմ քո խորանում։
Էն, որ կաթաց՝ չի հավաքվում,
Եվ ցրվում է, որ որոնես,
Որ անհնար ժամանակում
Դու էլ իմ սերը հորինես։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1574 | 0 | 0
Facebook