Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քո դեպքում ես պարփակ հույզ եմ

10:53, ուրբաթ, 06 օգոստոսի, 2021 թ.
Քո դեպքում ես պարփակ հույզ եմ
    
Քո դեպքում ես պարփակ հույզ եմ,
Փակվել եմ, որ ինձ էլ չսպառեմ,
Քո դեպքում ես վերջին անհույսն եմ,
Իմ տանգոն դեռ քեզ հետ կպարե՞մ։
Կօրորվե՞նք երկուսով միասին
Զուգահեռ իմ չափում մեկուսի,
Կհենվե՞ս անհաստատ իմ ուսին,
Թե՞ կասես հարբած ես, անլուսին։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1620 | 0 | 0
Facebook