Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մի զվարթուն հրեշտակի որմնանկար

10:01, երեքշաբթի, 03 օգոստոսի, 2021 թ.
Մի զվարթուն հրեշտակի որմնանկար
    
Մի զվարթուն հրեշտակի որմնանկար,
Առապարի սուրբ-սուրբ ավերանոց տաճար,
Ինձ չտեսած, էս ոնց հետս անհույս ընկար,
Յոթաստիճան պատվանդանիդ ես եմ անճառ։
Էս ի՞նչ բեռ ես դրել վտիտ իմ ուսերին,
Մինչև երկինք ես ոնց կույսին երկրպագեմ,
Մի անգամ է մարդը տրվում իր հուշերին,
Թե այս էջը որպես մի ցավ էլի փակեմ։
Միթե կույսը չարիքի դեմ հղիացավ,
Որ մեղքերի բաժանարար թվին չգանք,
Ինձ ինչ ներվեց, անգիր գիտեմ, ավելացավ
Իմ աղոթքը որպես և հայց և պաղատանք։
Այսաշխարհիկ վայելքներից էլի փախչեմ,
Էլի կարդամ իմ զարմանքի Տեր ողորմյան,
Ասես կանգնած մեռիր, ասեմ ոնց չամաչեմ,
Ես ապրել եմ ուզում շուքիդ փարված միայն։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1855 | 0 | 0
Facebook