Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեծ շրջանը ցավս լրեց

23:07, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Մեծ շրջանը ցավս լրեց
    
Մեծ շրջանը ցավս լրեց
Հայսմավուրքի տոնացույցում,
Էջաստորին սիրտս խրեց
Հին մեղքերս առանց ցուցում։
Եվ մարում եմ, ամեն թրթիռ
Ինձ տանում է մեկնակետից,
Հոգի, կյանքս էլ մի թերթիր,
Բան չթողիր քո ասկետից։
Գնա ուրիշ ճգնավորի
Ընդհանրական թուղթը կարդա,
Թող քո կյանքը մաքրագրի
Մի մահտեսի, կամ մի արքա։
Վերջին բանն էր, որ գրեցի
Անտես հոգուդ մագաղաթին,
Գրքի նման քրքրեցի,
Ինձ չգտա բոլորակին․․․․
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1162 | 0 | 0
Facebook