Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինձ ձգել ես կախարդանքին

23:02, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Ինձ ձգել ես կախարդանքին
    
Ինձ ձգել ես կախարդանքին,
Անպատասխան սիրով, անգին,
Քո շրջանից ներս ես դրել
Եվ իմ բախտն ես սևկեկ գրել։
Հենց հասնում եմ եզրագծին,
Որ անհնար փախուստի տամ,
Մատդ ես տնկում քո գրածին,
Թե փորձերս են թույլ ու տարտամ։
Հիմա էլ ինչ դատ ես բացել,
Սրտիդ ասա թող վկայի,
Մահվան խաղն իմ չես խաղացել,
Աչքիդ թե գեշ չթվայի։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1025 | 0 | 0
Facebook