Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իմ հոգետան մի վայրկյանն է տարի

22:50, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Իմ հոգետան մի վայրկյանն է տարի
    
Իմ հոգետան մի վայրկյանն է տարի
Եվ մի դար է բաժանումն այս ձգվում,
Վայրի, վայրի, սարի աղջիկ, սարի,
Կամ հեռացիր, կամ ինձ դարձյալ սիրիր։
Հազար տարի ասես չեմ կարդացել,
Վերջին տաղս մահասալիս խազած,
Դաշտ է դեմս, ապա խանդակ ու ցել,
Ես իմ լացը վաղուց էլ չեմ լացել։
Ինձ տանում են թիապարտի նման,
Տանում են, որ հոգիս էլի հանեն,
Կարմիր, կարմիր, նման կարմիր նռան,
Մռմռուկ չի, թե չհիշեմ նրան։
Ինձ պահում ես որպես ոսկե բզեզ,
Որ խտղտաս, հենց որ կրծքիդ քսվեմ,
Վայրի, սարի աղջիկ, սիրտդ բացես
Կյանքս պիտի մի անգամից պարպես։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1451 | 0 | 0
Facebook