Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Հոդվածներ

Երբ արգելվում է դիահերձում կատարել, ինքնաբերաբար կասկածներ են ծնունդ առնում

16:18, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Երբ արգելվում է դիահերձում կատարել, ինքնաբերաբար կասկածներ են ծնունդ առնում

1923 թվականի օգոստոսի 2-ին Սան Ֆրանցիսկոյի «Փալաս» հյուրանոցում մահացել է ԱՄՆ 29-րդ Նախագահ Ուորեն Հարդինգը:

Նախագահի օրգանիզմում սննդային թունավորման նշաններ են հայտնաբերվել, և, ի լրումն դրա, նա թոքաբորբ է ունեցել: ԱՄՆ ռազմածովային նավատորմի բժիշկներից մի քանիսը, որոնք ընդգրկված են եղել նախագահի բուժման գործում, եզրակացրել են, թե նախագահի անձնական բժիշկը՝ հոմեոպատ (նմանաբույժ) Չարլզ Սոյերը, սխալ ախտորոշում է կատարել, որը հանգեցրել է 57-ամյա Հարդինգի՝ սրտի կաթվածից մահվան: Բժիշկը, սակայն, չի պատժվել: Սոյերի խորհրդով՝ Հարդինգի կինը՝ Ֆլորանսը, թույլ չի տվել, որ դիահերձում կատարվի:

Թաղումից անմիջապես հետո շշուկներ են տարածվել այն մասին, թե նախագահը դավադրության զոհ է դարձել, քանի որ մահվան հանգամանքների հետաքննություն չի կատարվել:

Ֆլորանս Հարդինգն ու Չարլզ Սոյերը մեկ տարի անց մահացել են:

1930 թվականին անկախ հետազոտող Գաստոն Մայնսը հրատարակել է «Նախագահ Հարդինգի տարօրինակ մահը» վերտառությամբ մեծ աղմուկ հանած գիրքը, որում ապացուցել է, որ մի շարք անձինք, ներառյալ Ֆլորենս Հարդինգը, նախագահին թունավորելու պատճառ են ունեցել: Սակայն, այս գիրքը և դրա հեղինակի անձը լրատվամիջոցները խիստ քննադատության են ենթարկել, և ներկայում Մայնսի եզրակացությունները բացարձակ սպեկուլյացիա են համարվում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
563 | 0 | 0
Facebook