Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միտքս հուշում է, սիրտս ասում է, հոգիս տագնապն է չափական շեշտում

11:05, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Միտքս հուշում է, սիրտս ասում է, հոգիս տագնապն է չափական շեշտում
    
Միտքս հուշում է, սիրտս ասում է, հոգիս տագնապն է չափական շեշտում,
Ես այս ի՞նչ չափ է, որ պիտի պահեմ արհամարվածի իմ վերջին շնչում,
Ժպտում եմ էլի, դատարկ փողոցում ես ու մի շուն ենք դունչ դնչի հևում,
Իմ վախը գիտեմ, բայց շան աչքերում այն կնոջ սերը ինչ կարճ է տևում։
Տիրապետության իր սահմանները նշելուց առաջ մինչև ծնկներս է մռութը ձգում,
Քանի թրջում է, այս ջերմությունը ինձ պատկերում է խենեշի գրկում,
Թևատարած եմ այս շանը փարվում, սա ինձ բոլորից լավ է ասմունքում,
Սրա հայացքում գոնե թախիծ կա, որ իմն է դառնում ցավի արդյունքում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1147 | 0 | 0
Facebook