Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մոգական բան կա աչքերիդ մովում

00:52, կիրակի, 01 օգոստոսի, 2021 թ.
Մոգական բան կա աչքերիդ մովում
    
Մոգական բան կա աչքերիդ մովում,
Ինձ էլ կապտաժեռ երկինքն է թովում,
Դու ինչ անուշ ես թափանցիկ բուրում,
Ես քեզ անոսր եմ այսպես համբուրում։
Էլ անտարբեր չես հորձանքիս թափին,
Ես եմ անձնուրաց և դու՝ թանկագին,
Իմ հաջորդ մահը երբ ես կանխելու,
Ինչ որ եղել է, է՞լ չի անցնելու։
Թե պիտի տևեմ՝ ծոցիդ մեջ ծվար,
Որ քո բուրմունքը պատրանք չթվար,
Երազանքներիս վերջինն եմ պահում,
Որ միշտ քեզ գտնես իմ ամեն տաղում։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1148 | 0 | 0
Facebook