Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հոդվածներ

Դիետիկ խմորեղեններ, որոնք կհագեցնեն ձեր քաղցրի պահանջը, բայց չեն ավելացնի քաշը

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
13:07, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Դիետիկ խմորեղեններ, որոնք կհագեցնեն ձեր քաղցրի պահանջը, բայց չեն ավելացնի քաշը

Հազարավոր մարդիկ դժվարանում են պատկերացնել իրենց կյանքն առանց խմորեղենի: Նրբահամ, յուրահատուկ համերով խմորեղեններն իրենց շքեղ տեսքով կարողանում են գայթակղել, գոհունակություն պատճառել յուրաքանչյուրին՝ միաժամանակ բարձրացնելով տրամադրությունը: Սակայն այս ամենի հետ մեկտեղ խմորեղեն համտեսելիս անմիջապես մտածում ենք մեր առողջության ու կազմվածքի մասին, գերադասում ենք ճաշակել դիետիկ թխվածքներ, որոնք կօգնեն մեզ լինել ավելի բարեկազմ և առողջ:
     Սովորաբար խմորեղենը և քաղցրեղենի շատ այլ տեսակներ պատրաստվում են ցորենի ալյուրով, որը գիրացնող հատկություն ունի: Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ պետք է անել, երբ քաղցրի պահանջ եք զգում, բայց անհանգստացնում է գիրանալու խնդիրը: Այստեղ օգնության է գալիս ցորենի ալյուրին փոխարինող՝ բրնձի, կարտոֆիլի, սոյայի, հնդկացորենի, վարսակի ալյուրից պատրաստվող խմորեղենը, որն անվանում են դիետիկ խմորեղեն: Վերջիններս քաղցրահամ աղանդերի և թխվածքեղենի առողջ այլընտրանք են հանդիսանում:
     Որպես կանոն դիետիկ խմորեղենի բաղադրությունը զերծ է վնասակար բաղադրիչներից (շաքար, խմորիչ, բարձր յուղայնությամբ կաթնամթերք): Դիետիկ թխվածքներն ունեն պարզ դիետիկ բաղադրատոմսեր, հիմնականում պատրաստվում են փոշի կամ յուղազերծված հեղուկ կաթից, եգիպտացորենի օսլայից, անյուղ կակաոից, շաքարի փոխարինողից, վարսակի փաթիլներից, կաթնաշոռից: Այս կարգի խմորեղենը հաճելի է քիմքին, միաժամանակ ունի ցածր կալորիականություն և հնարավորություն է տալիս խուսափել ավելորդ կիլոգրամներից:
     Առողջ և դիետիկ սնունդ նախընտրողների համար դիետիկ խմորեղենի տեսականին բավականին մեծ է՝ դիետիկ թխվածքներ են համարվում նրբահամ դիետիկ թխվածքաբլիթները, նաև դիետիկ չիզքեյքերը՝ պանրով տորթերը, որոնք հիանալի տարբերակ են քաղցր նախաճաշի համար, շատ լավ են հագեցնում քաղցն ու չեն ավելացնում կիլոգրամները: Դիետիկ թխվածքների մասին խոսելիս չի կարելի չնշել համեղ բուլկիները, որոնք կարելի է պատրաստել պանրով, կաթի փոշիով, կաթնաշոռով:
     Քաղցը հագեցնող և չգիրացնող թխվածք է նաև արագ պատրաստվող, կաթնաշոռով ու բանանով դիետիկ թխվածքը, որը շատ հարմար է սուրճի կամ թեյի սեղանին: Դյուրամարս և ցածր կալորիականությամբ անչափ համեղ աղանդեր է շոկոլադով դիետիկ տորթ-սուֆլեն, որը կարող եք ուտել որքան ցանկանաք՝ չմտածելով գիրանալու մասին: Իսկ առանց շաքարի, կոճապղպեղով բլիթները մեծ նվեր են առողջ ապրելակերպին հետևողների համար:
     Անշուշտ, այս համեղ ցանկը դեռ շատ երկար կարելի է շարունակել: Մեր առօրյարում հնարավոր է գնել խմորեղեն Երևանում գործող մասնագիտացված խանութ- սրահների տեսականուց, որտեղ սովորաբար լինում է նաև ցածր կալորիականությամբ դիետիկ խմորեղենի տեսականի: Ուրեմն օգտվենք մեզ տրված հնարավորությունից՝ ընտրելով և ճաշակելով խմորեղեն, որը կօգնի միաժամանակ պահպանել կազմվածքը, լինել սլացիկ և ունենալ հրաշալի ինքնազգացողություն:

Աղբյուրը` marush.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
415 | 0 | 0
Facebook