Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի գիտություն ֆրանսիական զինվորականության կամ ոստիկանության փոխհարաբերություններ կամ դրանց դրվագներ պարունակող ֆիլմերի ու գեղարվեստական գրականության թարգմանիչների

21:58, չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Ի գիտություն ֆրանսիական զինվորականության կամ ոստիկանության փոխհարաբերություններ կամ դրանց դրվագներ պարունակող ֆիլմերի ու գեղարվեստական գրականության թարգմանիչների

Նրանք, ովքեր տեսել են ֆրանսիացի զինվորների կամ ոստիկանների մասին պատմող լուրջ կամ կատակերգական ֆիլմեր, միգուցե զարմացել են, որ ցածրաստիճան սպան կամ զինվորն իր վերադասին դիմելիս «իմ» ստացական ածական դերանունն է գործածում (օրինակ՝ «իմ գեներալ», «իմ գնդապետ», «իմ կապիտան» …): Բայց դա սխալ է, և ցավալի է, որ թարգմանիչներն են այդ սխալը հրամցնում հանրությանը:

Ասածս հիմնավորեմ:

Ֆրանսիացի զինվորականն իր վերադասին դիմելիս նրա զինվորական աստիճանի կողքին դնում է «monsieur» («պարոն») գոյականի կրճատված ձևը՝ «mon» -ը: Իսկ քանի որ ֆրանսերենում «mon» -ը ստացական անձնական դերանուն է, թարգմանիչները կարծել են և այժմ էլ կարծում են, թե այն «իմ» է նշանակում: Մինչդեռ հիշյալ պարագաներում «իմ» -ի հայերեն համարժեքը «պարոն» գոյականն է և պետք է լինի ոչ թե «իմ գեներալ, , «իմ կապիտան», «իմ գնդապետ», այլ՝ «պարոն գեներալ», «պարոն կապիտան», «պարոն գնդապետ» ...

Բայց ֆրանսիական ռազմածովային նավատորմում այս դիմելաձևը չի գործածվում, որովհետև, համաձայն առասպելի, 1805 թվականին Թրաֆալգարի ճակատամարտում անգլիական նավատորմից պարտություն կրելուց հետո Նապոլեոնը որոշել է, որ նավատորմի սպաներն արժանի չեն, որ իրենց նկատմամբ «monsieur» («պարոն») բառի զուգորդմամբ հարգանք դրսևորեն:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1781 | 0 | 0
Facebook