Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Հոդվածներ

Միասին աջակցենք ազատամարտիկ, բանակային օպերատոր և ռեժիսոր Արթուր Դանիելյանի կյանքի փրկությանը

TVADSTUDIO
Մամուլի խոսնակ`
TVADSTUDIO
00:49, շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Միասին աջակցենք ազատամարտիկ, բանակային օպերատոր և ռեժիսոր Արթուր Դանիելյանի կյանքի փրկությանը
     Սիրելի հայրենակիցներ, ձեզանից շատերը ճանաչում են ազատամարտիկ, արցախյան գոյամարտի փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ, օպերատոր ու ռեժիսոր Արթուր Դանիելյանին, ով ազատագրական շարժմանը մասնակցել է 1988թ.- ից սկսած:
     Մեր սիրելի Արթուրի մոտ ի հայտ է եկել երիկամային անբավարարության խնդիր: Առողջական վիճակն օրեցօր վատթարանում է: Արթուրին ցուցված է շտապ վիրահատություն, որը ելնելով հիվանդության տեսակից՝ ցանկալի է իրականացնել ֆրանսիական առաջատար կլինիկաներից մեկում: Վիրահատության ծախսերը, ներառյալ տեղափոխումը Ֆրանսիա և հետադարձը, կազմում են շուրջ 15000 եվրո: Եկեք միասին աջակցենք նրա կյանքի փրկությանը: Արթուրը Հայրենիքի անմնացորդ նվիրյալ է, արել է իրենից կախված հնարավորը, բայց դեռ մի շարք ծրագրեր ու ստեղծագործական գաղափարներ ունի: Դրամական միջոցների հավաքագրման նպատակով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ հետևյալ արժույթներով:
    
     ՎՏԲ-Հայաստան Բանկ`
     AMD 16054043444802
     USD 16054043444803
     EUR 16054043444804
     RUR 16054043444805
    
     հաշվետեր՝ Արթուր Դանիելյան
    
     Եկեք միասին աջակցենք մեր՝ դեռ տակավին երիտասարդ, տաղանդավոր հայրենակցի, լավ մարդու ու մասնագետի, լավ ընտանիքի հայր Արթուր Դանիելյանի կյանքի փրկությանը: Հիշեք բարեկամներ, ուրիշի ցավ չի լինում: Արթուրի ընտանիքը կանխավ շնորհակալություն է հայտնում բոլորին, ովքեր իրենց ուժերի ներածին չափով ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, կամ գոնե կկիսվեն այս տեղեկատվությամբ սոցիալական ցանցերի իրենց էջերում: Կոնտակտային հեռախոսահամար՝096553534
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
342 | 0 | 0
Facebook