Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տպագրվել է Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքը` « (Չ) վեպը»-ը:

17:12, հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Տպագրվել է Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքը` « (Չ) վեպը»-ը:
    
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքը` «(Չ) վեպը» -ը:
Գիրքը տպագրվել է «Անտարես» հրատարակչությունում. Հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության և արվեստի ինստիտուտի գիտական խորհուրդը։ Մենագրությանը կարող եք ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանում։
Ի դեպ, եթե Հայաստանի ազգային գրադարանի ընթերցող եք, կարող եք ԱՆՎՃԱՐ օգտվել VLUME հայկական թվային աշխարհում ամենամեծ և առաջատար գրադարանի անդամակցությունից և «(Չ) վեպը» -ը լսել կամ կարդալ ցանկացած վայրում, ցանկացած ժամի առօրյա օգտագործման սարքերով:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1408 | 0 | 0
Facebook