Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ես աշխարհի ցավը տարա կառափնարան

17:00, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Ես աշխարհի ցավը տարա կառափնարան
    
Ես աշխարհի ցավը տարա կառափնարան,
Որ գլխատեն, ցավ չմնա ապերասան,
Թոկից բռնած որ չքաշեն և ակամա
Նաև սերը ինքնահնար բյուրեղանա։
Սիրո համար հնարեցի մի ելարան,
Նույն տակտի մեջ մարդ ու գազան որ երերան,
Ասի, քանի չհեռանաք Ստեղծողից,
Հիշեք, թե ով ձեզ արարեց մի բուռ հողից։
Էս աշխարհի կարեկցանքը տվի քամուն,
Քամուն թվաց, թե ես էլ եմ անբանիբուն,
Ձեռքս բռնեց, որ այս կյանքում չսայթաքեմ,
Ինձ համոզեց, որ ես խղճիս դուռը թակեմ։
Ցավը տարա, սերը դարձյալ հնարեցի,
Խղճմտանքս թաղար կոխած թափառեցի,
Սարատակի փեշը բռնեց քամին նազուկ,
Ձեռքի զարդն էր մանյակաձև մի բիլազուկ։
Ապարանջան քամի, ասի, թող հնանամ,
Ընդհատ-ընդհատ ինչ ես էլի հոգիս հանում,
Ասաց, տղա, էս աշխարհով թե հիանամ,
Բա չիմանամ, թե ինչ ցավ է սիրտդ մաշում։

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1163 | 0 | 0
Facebook