Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայտնության գրքի մասին. «…այդ ժամանակներում տարածված են եղել տվյալ իրավիճակի անհրաժեշտությամբ պայմանավորված տեքստային փոփոխությունները»

16:17, կիրակի, 11 հուլիսի, 2021 թ.
Հայտնության գրքի մասին. «…այդ ժամանակներում տարածված են եղել տվյալ իրավիճակի անհրաժեշտությամբ պայմանավորված տեքստային փոփոխությունները»

Սա գրությունների մի խառնուրդ է, որտեղ նազարեթցի Հիսուս անունով անձնավորության մասին ոչ մի հիշատակում չկա: Հիսուսի «մահից» 65 տարի անց կազմված այս գրքի հեղինակները, որոնք, անշուշտ, ժամանակին հայտնի «նազիրական» անվամբ հայտնի աղանդի ներկայացուցիչներ են եղել, այնտեղ խոսում են մի ինչ-որ առասպելական Հիսուս Քրիստոսի մասին ու նույնիսկ հպանցիկ անդրադարձ չեն անում ավետարաններում շարադրված պատմություններին: Հայտնության գրքում Քրիստոսի մոր անունը տակավին Մարիամ չէ (որն, ի դեպ վերցված է եգիպտական Մարի-Ամոն անունից), այլ երկնային Կույս է: Հիսուսն էլ դեռևս երկրային կյանքի մեջ չէ:

Այս գիրքը Հովհաննեսը չի գրել, այլ, ամենայն հավանականությամբ, այն վերցվել է մի շատ հին ավանդազրույցից, որը ներկայացնում է Միհրի մասին զրադաշտական առասպելը:

22 գլխի 18-ում սույն գրքի խմբագիրը Աստծո պատուհասներով է սպառնում նրան, ով փոփոխության կենթարկի իր գիրքը: Եվ դա վկայում է, որ այդ ժամանակներում տարածված են եղել տվյալ իրավիճակի անհրաժեշտությամբ պայմանավորված տեքստային փոփոխությունները: Այս երևույթն իր ծաղկման գագաթնակետին է հասել մ.թ. 100-ից մինչև 300 թվականն ընկած ժամանակահատվածում: Նրանք կեղծիքների են դիմել հանուն Տիրոջ փառքի, նրանք հորինել են նախատակների, եպիսկոպոսների և նույնիսկ պապերի, նրանք հորինել են Մարկոս Ավրելիոսի ստեղծագործությունները, Պողոսի և Սենեկայի նամակագրությունը: Ավելի ուշ հորինել են սբ. Պետրոսի մի կեղծ նամակը, Տիբերիոս կայսրի և Պիղատոսի նամակագրությունը, Պիղատոսի նամակը Կլավդիոսին, Հիսուսի և Աբգար թագավորի նամակագրությունը, կույս Մարիամի նամակները, բազմաթիվ կեղծ ավետարանները, կեղծ մեղադրանքները, Կոստանդին կայսեր կեղծ զոհաբերությունները, Սինյուեսի կեղծ եկեղեցական ժողովը:

Կարճ ասած, ստի, կեղծիքի ստեղծումը ժամանակին եղել է Եկեղեցու մասնագիտություններից մեկը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1483 | 0 | 0
Facebook