Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 28 հուլիսի, 2021 թ.
Թելեգրամ

Հոդվածներ

«Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի, թե ասեն, որ մի կին է սպանել նրան». Աբիմելեքի միակ տղամարդկային արարքը

15:50, ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ.
«Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի, թե ասեն, որ մի կին է սպանել նրան». Աբիմելեքի միակ տղամարդկային արարքը

Աբիմելեքը չորս գնդով դարան է մտնում Սիկիմի մոտ։ Գաաղը քաղաքից դուրս ճակատամարտ է տալիս Աբիմելեքին, բայց պարտվում է։ Հաջորդ օրը Աբիմելեքը և նրա հետ եղող գնդերը գրավում են քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորում են, քաղաքը կործանում են և այնտեղ աղ են ցանում։ Այս լսեցին Սիկիմի աշտարակումգտնվողները փախչում և ապատսանում են մեկ այլ ամրոցում։

«Աբիմելեքը և նրա հետ եղող ամբողջ զորքը, - գրում է Դատավորաց գիրքը, - բարձրացան Սելմոն լեռը, Աբիմելեքը կացինն իր ձեռքն առավ, մի բեռ փայտ կտրեց, վերցրեց այն, դրեց իր ուսերի վրա և ասաց իր զորքին. «Տեսաք, թե ես ինչ արեցի, դուք էլ անմիջապես նույնը արեք» ։ Նրանցից յուրաքանչյուրը մի բեռ փայտ կտրեց, վերցրեց ու գնաց Աբիմելեքի ետևից. փայտը դրին ամրոցի վրա և ամրոցը հրով այրեցին։ Սիկիմի աշտարակի բոլոր մարդիկ, մոտ հազար մարդ՝ տղամարդ և կին, մեռան։ Աբիմելեքը գնաց Թեբես, պաշարեց և գրավեց այն։ Քաղաքի մեջ մի ամուր աշտարակ կար, բոլոր տղամարդիկ և կանայք ու քաղաքի բոլոր գլխավորները փախան այնտեղ, փակեցին դուռը ներսից և բարձրացան աշտարակի կտուրը։ Աբիմելեքը եկավ մինչև աշտարակը, կռվեց դրա դեմ և մոտեցավ աշտարակի դռներին։ Մի կին երկանաքարի մի կտոր գցեց նրա գլխին և ջարդեց Աբիմելեքի գանգը։ Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի, թե ասեն, որ մի կին է սպանել նրան» ։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։ Իսրայելացիները տեսան, որ Աբիմելեքը մեռավ. նրանցից ամեն մեկը գնաց իր տեղը։

Այսպես Աստված Աբիմելեքի գլխին թափեց նրա չարիքը, որ նա գործել էր իր հոր դեմ՝ կոտորելով իր յոթանասուն եղբայրներին։ Սիկիմի մարդկանց բոլոր չարագործություններն Աստված նրանց գլխին թափեց, և Հերոբոաղի որդի Հովաթամի անեծքը նրանց գլխին եկավ» ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
758 | 0 | 0
Facebook