Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչո՞վ է ԲՀԿ-ն տարբերվում մյուս ընդդիմադիրներից

Վահան
Հեղինակ`
Վահան
22:02, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
Ինչո՞վ է ԲՀԿ-ն տարբերվում մյուս ընդդիմադիրներից
    

Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն ընդդիմադիր մյուս կուսակցություններից տարբերվում են կարևոր մի հատկանիշով․ նրանք մշտապես հարգել են հանրային տրամադրությունները ու հավատարիմ են եղել Հայաստանի արտաքին կողմնորոշումը՝ համարելով, որ մեր ռազմավարական անփոփոխ դաշնակիցը Ռուսաստանն է։

ԲՀԿ-ի համար կարևոր են ոչ թե պատգամավորական մանդատները, կուսակցության՝ խորհրդարանական կամ արտախորհրդարանական լինելը, այլ ներքաղաքական կայունությունը։ Հենց այդ պատճառով էլ ԲՀԿ-ն առաջինը հանդես եկավ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, այսօր էլ հարգում է այդ ընտրությունների արդյունքներն՝ անկախ սեփական քաղաքական օրակարգից։

Ընտրություններն ավարտվել են, անհրաժեշտ է հրաժարվել ներքաղաքական բարիկադավորումից, կառուցողական երկխոսություն հաստատել իշխանության և ընդդիմության միջև։ Հենց այս նպատակով է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաձայնել հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա ոչ թե ընդդիմադիր կարգավիճակից կամ սկզբունքներից հրաժարում է, այլ ընդդիմադիր գործունեությունը երկրին ծառայեցնելու ցանկություն։

Մյուս կողմից՝ Պուտին-Փաշինյան երեկվա հանդիպումից հետո հայաստանյան հետընտրական իրողությունները ճանաչելու և դրանք հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը նպատակաուղղելու ուղերձ հասցեագրեց նաև մեր ռազմավարական գործընկեր երկրի նախագահը։ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակից եզակի քաղաքական ուժերից մեկն է, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետևողականորեն զարգացնում էր հայ-ռուսական հարաբերությունները փաստաթղթային նոր հիմքերով ամրապնդելու անհրաժեշտությունը։ Եվ շատ բնական է, որ Ծառուկյանը Փաշինյանին հանդիպեց այն բանից հետո, երբ տեղի ունեցավ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ։ Սա առնվազն հաստատում է այն վարկածը, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում թե Հայաստանի իշխանությունները և թե ռուսական էլիտան ունեն ԲՀԿ պոտենցիայի, նրա ներգրավվածության անհրաժեշտությունը։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1021 | 0 | 0
Facebook