Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 04 օգոստոսի, 2021 թ.
Թվիթեր

Հոդվածներ

«Ծառերը որոշում են թագավոր օծել» առակը՝ որպես նախազգուշացում չարագործ վիժվածքին տխմարաբար թագավոր ընտրելու ծանր հետևանքների մասին

15:31, հինգշաբթի, 08 հուլիսի, 2021 թ.
«Ծառերը որոշում են թագավոր օծել» առակը՝ որպես նախազգուշացում չարագործ վիժվածքին տխմարաբար թագավոր ընտրելու ծանր հետևանքների մասին

Երբ եղբայրասպանին թագավոր կարգելու լուրը հասնում է կոտորածից մազապուրծ Հովաթամին, նա գնում կանգնում է լեռան կատարին, լաց է լինում ու մի առակ է պատմում վիժվածքին թագավոր ընտրած ամբոխին՝ այդ կերպ ցանկանալով խելքի բերել տխմարներին:

«Լսեցե՛ք ինձ, Սիկիմի՛ մարդիկ, և Աստված ձեզ կլսի, - ասում է Հովաթամը։ - Ծառերը գնացին իրենց համար թագավոր օծելու և ասացին ձիթենուն. «Թագավորի՛ր մեզ վրա» ։ Ձիթենին նրանց ասաց. «Թողնեմ իմ պարարտությունը, որով փառավորում են ինձ Աստված և մարդիկ, և գնամ ծառերի՞ վրա իշխեմ» ։ Ծառերն ասացին թզենուն. «Եկ թագավորի՛ր մեզ վրա» ։ Թզենին նրանց ասաց. «Իմ քաղցրությունն ու իմ լավ պտուղները թողած՝ գնամ ծառերի՞ վրա իշխան լինեմ» ։ Ծառերն ասացին որթատունկին. «Եկ թագավորի՛ր մեզ վրա» ։ Որթատունկը նրանց ասաց. «Իմ գինին և Աստծու ու մարդկանց ուրախությունը թողած՝ գնամ ծառերի՞ իշխան լինեմ» ։ Ծառերն ասացին փշին. «Եկ թագավորի՛ր մեզ վրա» ։ Փուշն ասաց ծառերին. «Եթե իսկապես դուք ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվեցե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները» ։ Իմ հայրը ձեր փոխարեն պատերազմեց, իր կյանքը չխնայեց և ձեզ ազատեց մադիամացիների ձեռքից։ Իսկ դուք այսօր ելաք իմ հոր տան դեմ և կոտորեցիք նրա որդիներին՝ յոթանասուն մարդ մի քարի վրա, իսկ նրա աղախնի որդի Աբիմելեքին, քանի որ նա ձեր եղբայրն է, սիկիմացիների թագավոր կարգեցիք։ Եթե Հերոբոաղի և նրա տան հետ ճշմարտությամբ և արդարությամբ եք վարվել, օրհնված լինեք և ուրախացե՛ք Աբիմելեքով, իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սիկիմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սիկիմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին» ։

Այս նախազգուշացում-սպառնալիքից հետո Հովաթամը փախչում է ու թաքնվում իր եղբայր Աբիմելեքից։

Ըստ Դատավորաց գրքի՝ Աբիմելեքն Իսրայելի վրա իշխում է երեք տարի, և Աստված չար ոգի է ուղարկում Աբիմելեքի և Սիկիմի բնակիչների մէջ, որի ներշնչմամբ Սիկիմի բնակիչներն արհամարհում են Աբիմելեքի տունը, որպեսզի Հերոբոաղի յոթանասուն որդիներին հասած անիրավությունը նրա վրա գա, և նրանց արյունը հասնի Աբիմելեքի ու նաև Սիկիմի բնակիչների վրա, որոնք զորացրել էին եղբայրասպան Աբիմելեքի ձեռքը։ Սիկիմի բնակիչները լեռների կատարներին դրանակալում և կողոպտում են բոլոր անցորդներին։ Իսկ ոմն Գաաղ իր եղբայրների հետ ներխուժում է Սիկիմ ու հայտարարում է. «Աբիմելեքն ո՞վ է, որ մենք նրան ծառայենք»: Հետո այս մարտահրավերն է նետում Աբիմելեքին. «Զորքերդ շատացրո՛ւ և դո՛ւրս եկ իմ դեմ» ։

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
429 | 0 | 0
Facebook