Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շոտլանդիայի ազգային ծաղիկը

13:28, երկուշաբթի, 05 հուլիսի, 2021 թ.
Շոտլանդիայի ազգային ծաղիկը

Անգլիայի ազգային ծաղիկը վարդն է, Ուելսինը՝ ոսկե նարգիզը, Իռլանդիայինը՝ առվույտը, իսկ Շոտլանդիայինը՝ ուղտափուշը՝ 1263 թվականից ի վեր:

Տղամարդու ավանդական շրջազգեստից հետո Շոտլանդիային առավել բնորոշողն այս խոնարհ ու փշոտ մոլախոտն է: Բայց ինչպե՞ս է այն դարձել մի ամբողջ ազգության հպարտ խորհրդանիշը:

Իրականում, ոչ ոք հաստատ չգիտե, թե մանուշակագույն ուղտափուշն ինչպես է այդպիսի ազնվական նշանակություն ձեռք բերել: Բայց մի առասպել ցանկացել է այս բույսին հայրենափրկիչ դերակատարություն վերագրել: Այդ առասպելն ասում է, թե 1263 թվականի հոկտեմբերի 2-ին շոտլանդացիների ու վիկինգների միջև տեղի ունեցած վճռական ճակատամարտին նախորդող գիշերը, երբ դաշտում ճամբարած շոտլանդացիների բանակը քնած է եղել, և բոբիկացած վիկինգները գաղտագողի հարձակվել են, ուղտափշերը ծակել են հարձակվողների ոտքերը: Սրանք ցավից այնքան բարձր են գոռացել, որ շոտլանդացի զինվորներն արթնացել են, հակահարձակման են անցել ու հաղթել են զավթիչներին: Դրանից հետո ուղտափուշը դարձել է շոտլանդացիների ազգային խորհրդանիշը:
     Հակոբ 3-րդ թագավորի կողմից 1687 թվականին հիմնված «Ուղտափշի շքանշան» -ը Միացյալ Թագավորության ամենահին ու ամենազնվական շքանշանն է, որը շնորհվում է ասպետական կոչման արժանացածներին: Միայն թագուհին կարող է շնորհել այդ շքանշանը:

Ուղտափուշը Շոտլանդիայում ամենուր է՝ ռեգբիի հավաքականի մարզիկների շապիկին, ֆուտբոլային ակումբներում, տեղական ու միջազգային նշանակության միջոցառումներում ու նույնիսկ ոստիկանների համազգեստներին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1995 | 0 | 0
Facebook