Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից

19:20, ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ.
Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից

Ինչո՞ւ փող վատնել թանկարժեք քսուքների վրա, եթե կարող եք մայոնեզը և հավկիթը միախառնելով պատրաստել թարմացնող դիմակ: Այն բարակ շերտով քսեք ձեր դեմքին, թողեք 20 րոպե ներգործի, ապա սառը ջրով ցայեք ու լվացվեք: Եվ դուք կզգաք, որ ձեր դեմքը մաքուր է ու ողորկ:
     *****

Դեմքի մաշկը մաքրելու և ծակոտիներն ամրապնդելու համար մի քիչ յոգուրտ քսեք ու թողեք 20 րոպե ներգործի: Կարելի է նաև թեյի մեկ գդալ յոգուրտին խառնել ¼ նարնջի հյութ, նարնջի խյուս և թեյի մեկ գդալ հալվե: Խառնուրդը քսեք և հինգ րոպե անց լվացվեք:
     *****

Եթե չոր մաշկ ունեք և այն հարկավոր է հիդրատացնել, հավկիթի սպիտակուցն անջատեք դեղնուցից և դեղնուցն հարեք ու քսեք ձեր դեմքին: Ճարպոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում դեմքին քսել հավկիթի սպիտակուցը՝ ավելացնելով մի քիչ կիտրոթնահյութ կամ մեղր: Նորմալ մաշկի դեպքում հարեք հավկիթն ամբողջությամբ ու քսեք, սպասեք 30 րոպե ու լվացվեք: Գոհունակությամբ կհամակվեք՝ զգալով, թե որքան է թարմացել ձեր մաշկը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1527 | 0 | 0
Facebook