Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից

16:17, չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ.
Ֆրանսիացի մաշկաբանի խորհուրդներից

Մի՛ վատնեք ո՛չ ձեր փողը, ո՛չ ձեր ժամանակը «Սպա» կենտրոններում: Հրաշալի մաշկի գաղտնիքը գուցե հենց ձեր խոհանոցում է: Այո՛, դուք կարող եք տան պայմաններում սովորական բանանը վերածել ձեր դեմքի մաշկը բարելավող դիմակի, որը ջրատում և նրբացնում է մաշկը:

«Բանանային դիմակ»

Դիմակը պատրաստելու համար միջին չափսի բանանը տրորեք այնքան, որ այն փափուկ խմոր դառնա, այնուհետև այդ խմորը նրբորեն քսեք ձեր դեմքին և պարանոցին: Թողեք քսուքը մնա 10-ից 20 րոպե, ապա սառը ջրով լվացվեք:

Բանանի հիմքով ևս մեկ քսուք

Մեկ հատ միջին չափսի բանանի, ¼ բաժակ յոգուրտի, ճաշի երկու գդալ մեղրի խառնուրդով պատրաստված քսուքով պատեք ձեր դեմքը դարձյալ 10-ից 20 րոպե տևողությամբ, ապա գոլ ջրով լվացվեք:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1417 | 0 | 0
Facebook