Խնդրում ենք սպասել...
Ինսթագրամ

Հոդվածներ

Դառը հումոր. «…տպավորություն ունեմ, թե պատի հետ եմ խոսում»

18:48, հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ.
Դառը հումոր. «…տպավորություն ունեմ, թե պատի հետ եմ խոսում»

Լրագրողների մի խումբ մեկնում է Երուսաղեմ՝ ռեպորտաժներ պատրաստելու: Նրանք քաղաքի տարբեր մասերում նկարահանումներ են կատարում, ապա գալիս են Ողբի կամ Լացի պատի մոտ: Նշանավոր աղոթավայրի շրջակայքում գտնվող մարդկանց հետ կարճ հարցազրույցներ վարելուց հետո նրանք մոտենում են ճակատը Պատին տևական ժամանակ հպած աղոթք անող ծերունու:

-Բարև՛, պարո՛ն, դուք հաճա՞խ եք աղոթելու գալիս Ողբի պատի մոտ, - հարցնում են լրագրողները:

-Այո՛, պարոնա՛յք, արդեն քառասուն տարուց ավելի է, որ ամեն երեկո ես այստեղ եմ գալիս, - պատասխանում է ծերունին:

-Եվ հանուն ինչի՞ եք աղոթում, - հարցնում են լրագրողները:

-Աղոթում եմ հանուն ամեն ինչի՝ հանուն ամբողջ աշխարհում պատերազմների վերացման, սովի հաղթահարման, հիվանդությունների բուժման, թշվառության, աղքատության վերացման…

-Դուք իսկապե՞ս այդ ամենի համար աղոթում եք:

-Ո՛չ միայն այդ ամենի…աղոթում եմ մոլորակի պահպանման, իմ ընտանիքի, իմ բարեկամների, ամբողջ մարդկության համար: Աղոթում եմ, որ մարդկության հիմնախնդիրները լուծում ստանան, երկրի ապականումը դադարի…

-Եվ ի՞նչ արդյունքի եք հասել այդ աղոթքներով, - հարցնում են լրագրողները:

-Արդյունքն աննշա՛ն է… տպավորություն ունեմ, թե պատի՛ հետ եմ խոսում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
501 | 0 | 0
Facebook